Հայաստանի ժուռնալիստների միության երկարամյա նախագահ Աստղիկ Գեւորգյանին հարցրեցինք, թե ե՞րբ է կայացել միության վերջին համագումարը: Նա ասաց, որ 2009 թվականին պետք է կայանար ժուռնալիստների միության համագումար, սակայն այն տեղի չի ունեցել: Ա. Գեւորգյանի վկայությամբ ՝միության վերջին համագումարը եղել է 2004 թվականին:
Նրան հարցրեցինք, թե միությունն այժմ իրավական ի՞նչ կարգավիճակ ունի: «Ոչ ՀԿ ենք, ոչ էլ ստեղծագործական միություն, հետեւեք Ազգային ժողովի մեծ օրակարգին, այդ հարցն ընդգրկված է ԱԺ օրակարգում»,-ասաց Ա. Գեւորգյանը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ