Շահեն Հարությունյանը` Շանթ Հարությունյանի 14 ամյա որդին, Aravot.am-ին նոր մանրամասներ է պատմում երեկ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած պայթյունների մասին:
«Բենզինի շշեր մեր մոտ հաստատ չեն եղել, բայց պայթուցիկներ կարող է երկու կողմերից գցել են: Առաջին պահից ինձ համար շատ անսպասելի եղավ, որովհետեւ պայթուցիկը հենց հորս գրպանում տրաքեց»,- պատմեց Շահեն Հարությունյանը` վստահեցնելով, որ ինքը տեղյակ չի եղել իրենց կողմնակիցները պայթուցիկներ իրենց հետ ունեցել են, թե`ոչ: Միաժամանակ նա բացառեց, որ պայթուցիկը ուրիշը գցած լիներ հոր գրպանը:
Հիշեցնենք, որ երեկ Շանթ Հարությունյանը նախքան ակցիան սկսելը հայտարարեց, որ իրենց մոտ, բացի «բենզինի շշից, քարից, փետից, ռագատկից, մեկ էլ մարգանցովկա բրոնզից» ուրիշ զենք հլը չեն վերցրել»:
Շահենը հետո հավելեց` իրենք նախատեսել էին խաղաղ երթ, թե ինչը փոխեց իրավիճակը, նա չցանկացավ ասել:
Կարդացեք նաև
Շահեն Հարությունյանն, անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, թե պայթուցիկները ոչ թե իրենց, այլ ոստիկանների կողմից է նետվել, ասաց. «Ովքե՞ր են նման հայտարարություններ անում: Չգիտեմ ոնց է եղել, այդ ժամանակ շատ խառն էի, էդ պայթյուններն ինձ համար անակնկալ էին»:
Շահենը նաեւ ասաց, որ իրեն քիչ առաջ ոստիկանությունից են զանգել եւ ասել, որ իր հայրը ցանկանում է տեսնել իրեն: Դա է պատճառը, որ իր մտադրությունը` գնալ Ազատության հրապարակ իրենց իրերի հետեւից, չիրականացավ: Առաջիկա ժամերին գնալու է հոր հետ տեսակցության:
[soundcloud url=”https://api.soundcloud.com/tracks/118965520″ width=”100%” height=”166″ iframe=”true” /]
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Бедный ребенок!!! А что он мог сделать?? Ведь родителей не выбирают!