Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Սարգսյան. «Շանթենց երեկվա սարքածը դեռ ծաղիկներն էին»

Նոյեմբեր 06,2013 15:37

Այսօր «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում Արցախյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ, Հայաստանի դաշտային հրամանատարների խորհրդի անդամ Սուրեն Սարգսյանը, խոսելով երկրում տիրող իրավիճակի մասին, հայտարարեց, որ այսօր իրենց, կուսակցությունների եւ ժողովրդի հետ փոխըմբռնում կա: Նրա խոսքով` ժողովրդի միջոցով անելու են այն, որ Հայաստանն այլեւս նման ձեւով չիշխվի. «Համախմբման արդյունքում մենք այս իշխանություններին կուղարկենք ու դա շատ շուտ կլինի»:

Նա նաեւ տեղեկացրեց, որ իշխանություններին ճանապարհելու համար «կլոր սեղան» են կազմակերպելու, հրավիրելու են բոլոր կուսակցություններին. «Իշխանություններն են մեղավոր, որ երեկ Շանթն ու տղաները գնացին այդ քայլին: Այս իշխանությունները սպանություններով են դարձել իշխանություն: Նրանք չէին սպասում, որ նման բան տեղի կունենա, որ Շանթենք կհարվածեն ոստիկաններին: Երբ արդարացնում են Լիսկաների հանցագործ որդիներին, էլ ինչ եք ուզում: Շանթենց երեկվա սարքածը դեռ ծաղիկներն էին ու այս ամենը կարող է շատ վատ շարունակություն ունենալ»,- ասաց Սուրեն Սարգսյանը՝ վստահեցնելով, որ իրենք` ազատամարտիկները, երկիրը բերելու են օրինական ընթացքի վրա:

«Այս իշխանությունները ուղեղազուրկ են, այլ ճանապարհ չեն թողնում, քան ընդվզումը: Բայց մարտական գործողություններին դիմելու կարիք չունենք, ընդամենը պետք է համախմբվենք, որ հանցագործ իշխանություններին տեղը դնենք:Կոչ ենք անում իշխանություններին խելքները գլուխները հավաքել ու հիշել, որ սա իրենց պապու բոստանը չէ ու իրենք այստեղ միայն ծառաներ են», -հայտարարեց Սուրեն Սարգսյանը՝ կոչ անելով վաղը գնալ Ազատության հրապարակ, որտեղ կլինեն 15-ից ավելի իշխանության ներկայացուցիչներ, եւ որտեղ որոշելու են, թե ինչպես են Սերժ Սարգսյանին ճանապարհելու:

«Իշխանությունների երեկվա պահվածքը ցույց տվեց, որ մանր տարածքային կռիվներում բոլորը դատապարտված են պարտության»,- ավելացրեց Սուրեն Սարգսյանը՝ շեշտելով, որ անգլուխների հարցը պետք է շատ շտապ լուծել, որոնցից են, ըստ նրա, մշակույթի եւ քաղաքաշինության նախարարները:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ says:

    Երբ է սրանց վերջը գալու

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930