Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում ձերբակալվածներին մեկ ժամ անց այցելել է ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումը։ Այս մասին NEWS.am-ին ասաց դիտորդ Սուրեն Իսկանդարյանը՝ նշելով, որ «ձերբակալվածների վրա ֆիզիկական բռնության հետքեր չեն եղել, և նրանք լավ տրամադրություն են ունեցել»:
«Նրանց մեջ կա հոգեկան շեղում ունեցող անձ Անուշավան Գրիգորյանը: Կապվել ենք նրա հարազատների հետ, ասել, որ այսօր բերի նրա հիվադության թղթերը, որպեսզի նրան ազատ արձակեն»,- ասաց նա։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում