Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության ներկայացուցիչը «Միլանոյի գործով» առարկում է նկարահանմանը

Նոյեմբեր 06,2013 14:44

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանում (դատավորներ` Ն.Տավարացյան, Ա.Պետրոսյան եւ Դ.Խաչատրյան կազմով) այսօր շարունակվեց «Միլանոյի»՝ «Օլիմպ» ընկերության բողոքի քննությունը: Դատավոր Ա.Պետրոսյանը դատավոր Ս.Միքայելյանի փոխարեն էր, եւ նրան բացարկ կողմերը չհայտնեցին:

Հիշեցնենք, որ «Միլանո-Օլիմպը» բողոք է բերել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի այս տարվա հունիսի 14-ի վճռի դեմ, պահանջում էր մի դեպքում բեկանել դատական ակտը,  մի դեպքում էլ՝ գործն ուղարկել հետ՝ նոր քննության:

«Օլիմպի» ներկայացուցիչն էր ՀՀ փաստաբանների պալատի անդամ Տիգրան Հայրապետյանը, իսկ պատասխանողները երկուսն էին՝ «ԱՎՈ Ֆ.Մ» ընկերությունը հանձին իր ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Սեյրան Գրիգորյանի եւ ֆինանսների նախարարությունը՝ ներկայացուցիչ Գայանե Կարապետյանի մասնակցությամբ: Վերջինս չցանկացավ, որ մեր գործընկերները նկարահանեն դատական նիստը, առարկեց դրա դեմ, ինչը ըստ Տիգրան Հայրապետյանի, խոսուն փաստ էր կառավարության որդեգրած քաղաքականությանն այս գործում:

Դատարանը հրապարակեց բողոքաբերի բերած բողոքը, համաձայն որի, Աբովյան-4 հասցեում գտնվող շինությունը ՝ նկուղը, առաջին երեք հարկերը նախկինում պատկանել է «Միլանոյին»:

«Միլանոն» հարկեր է վճարել, սակայն դա գույք չի համարվել դատարանով, այն դեպքում, երբ պետության եւ հասարակության պետական կարիքների համար գույքն իրենցից օտարել են, գույքահարկի գումար են պահանջել իր վստահորդ ընկերությունից:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իրենք վիճարկել են գույքահարկի հետ կապված հարցը, հայցում ապացույցների բեռը դրվել էր կողմերի վրա, մինչդեռ  դատական ակտում դատարանը չի նշել, թե գոյություն ուներ գույք՝ նկուղ, առաջին, երեք հարկեր:

Դատական ակտը կհրապարակվի նոյեմբերի 21-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930