Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ կոնֆլիկտը կորցրե՞ց իր «գրավչությունը»

Նոյեմբեր 06,2013 14:32

«Այժմ ակնհայտ դարձավ, որ այլ հետաքրքրություններ կան, քան Ղարաբաղն ու գրաված կամ ազատագրված տարածքները»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով տարածաշրջանային հնարավոր զարգացումներին ու ԼՂՀ կոնֆլիկտի ռազմական զարգացման հեռանկարներին՝ ասաց մոսկվաբնակ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը: Նա գտնում է, որ այդ կոնֆլիկտն ի շահ իր պետության ու հասարակության օգտագործելու հնարավորությունները հայաստանյան կողմն արդեն սպառել է, քանի որ նոր աշխարհաքաղաքական իրավիճակում բոլորովին այլ գերակայություններ կան: Այժմ Հայաստանի թիվ մեկ խնդիրը նա համարում է արտագաղթը եւ ոչ թե ԼՂՀ կոնֆլիկտի կարգավորումը: Ցավոք, այս իրավիճակում նա չի բացառում այնպիսի զարգացումներ, որ այլեւս Հայաստանում էլ հասարակությունն անտարբեր վերաբերվի այդ տարածքների ճակատագրին: «Մենք հաղթանակ ունեինք ու հավատ, բայց հիմա դրանք կորցրինք՝ տասնամյակներ կամա եւ ակամա նպաստելով Ադրբեջանի հզորացմանը: Միայն կարող ենք օգտագործել տարածաշրջանի խաղաղությունը՝ նոր քաղաքական ուժ ստեղծելու համար, որի հետ հետագայում հաշվի նստեն: Բայց դա շատ զգույշ ու լավագույնս հաշվարկված պետք է լինի»:

Կարդացեք

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930