Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի տարբերություններն՝ ըստ Լեւոն Զուրաբյանի․ (Տեսանյութ)

Նոյեմբեր 06,2013 14:19

«Սեպտեմբերի երեքի Սերժ Սարգսյանի որոշումը հետևանք էր որոշ գործընթացների»,- այսօր «Մեդիա կենտրոնում» ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը`խոսելով Հայաստանի նախագահի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշման, Եվրամիության հետ մեր պետության հետագա անելիքների մասին: Զուրաբյանի համար անհասկանալի է, թե ի՞նչպես է լուծվելու Հայաստանի և ՌԴ-ի հետ ընդհանուր սահման չունենալու հարցը: Ավելին, դեռ հստակություն չկա անգամ Հայաստանի` Մաքսային միություն մտնելու հարցում:

Ամեն դեպքում, Սերժ Սարգսյանի նման որոշման վրա, Զուրաբյանի համոզմամբ, մեծ ազդեցություն է ունեցել ԼՂ հակամարտության հարցը: «Ընտրությունն իրականում ոչ թե արժեքային կամ տնտեսական համակարգերի ընտրության մեջ է, այլ այդ հայտարարությունը քաղաքական հետևանքների արդյունք էր: ՌԴ-ն և Եվրոպան մրցակցում էին Հայաստանի համար, որի հետևանքով, թե Ռուսաստանը, թե Եվրոպան ճնշումներ բանեցրին Հայաստանի վրա: ՌԴ-ի ճնշումները գերակշռեցին Արևմուտքի ճնշումներին»,- կարծում է Զուրաբյանը:

Նրա համոզմամբ, ի տարբերություն Լևոն Տեր-Պետրոսյանի, Սերժ Սարգսյանը չկարողացավ պահպանել բալանսը ՌԴ-ի և Արևմուտքի միջև: ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրման դեպքում, ըստ ՀԱԿ խմբակցության ղեկավարի, հավասարակշռության խախտում չէր լինի:

Անդրադառնալով Եվրախորհրդարանի վերջին բանաձեւին էլ, որում ԼՂՀ-ի վերաբերյալ բավականին վտանգավոր եւ հակասական կետեր կան(խոսքն այդ փաստաթղթում 1993 թվականի ՄԱԿ-ի բանաձեւերի ամրագրումների մասին է), Լևոն Զուրաբյանն ասաց,որ որևէ միջազգային կազմակերպություն ոչ մի նման փաստաթուղթ, որտեղ կխոսվի Հայաստանի օկուպանտ լինելու մասին, մինչև 1998 թ-ը չի ընդունվել:

Ասուլիսի մյուս բանախոսը, ՀԱԿ քաղխորհրդի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանն`անդրադառնալով էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հայտարարությանը, թե գազի գնի տարբերությունը ՌԴ կառավարությունը կսուբսիդավորի ու նաեւ դա էր Հայաստանի`ՄՄ-ին անդամակցելու գինը, խորհուրդ տվեց այդ հայտարարությունը չհամարել կառավարության որոշումը. «Դա դեռ մի անձի որոշում է»:

Խաչատրյանի հաշվարկները ցույց են տալիս, որ չի կարող գազը գնվել 189 դոլարով և դա մեզ վաճառել 400 դոլարով: Կոռուպցիոն ռիսկերը մեծ են:

Եվրոպական միությանը եւ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության տնտեսական առավելությունների եւ թերությունների մասին Վահագն Խաչատրյանի տեսակետը`տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930