Լրահոս
Օրվա լրահոսը

Ով մեկ գիշեր չի քնել՝ հանուն արդար համաներման

Նոյեմբեր 06,2013 14:15

Բաց նամակ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին

Մեծարգո պարոն նախարար, մեզ շատ հուզեց այն, որ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեցիք, որ չեք քնել եւ այնպես եք «մշակել» համաներման որոշումը, որ ինչ-որ չափով դատապարտյալների պատժաչափը կմեղմացվի: Մենք ծանոթանալով  «Համաներման մասին» որոշման 9-րդ կետին՝ հասկացանք, որ Դուք իզուր չեք քնել, կարող էիք հանգիստ քնել, դրա համար անհանգստանալու կարիք չկար: Մենք ուզում ենք մի քանի հարց տալ Ձեզ մամուլի միջոցով, քանի որ  Ձեզ կամ Ձեր տեղակալներին չենք կարողանում հրավիրել «Սեւան» քրեակատարողական հիմնարկ:

1. Համաներումը տարածել այն անձանց վրա, ովքեր կմուծեն քաղհայցերը: Մոռացել էիք գրել, թե որտեղից պետք է վերցնեն այդ գումարները: ՔԿՀ-ում աշխատանք չկա, տունը վաճառե՞նք, որ հետո դուրս գանք՝ ավելի վատ վիճակի մեջ ընկնե՞նք, իսկ ոմանք էլ ընդհանրապես ոչինչ չունեն, եթե ցանկանում եք օգնել բոլոր տուժողներին, ապա պայմաններ ստեղծեիք, որպեսզի դատապարտյալները կալանքի ընթացքում կարողանային մի որոշ չափով վերադարձնեին քաղհայցերը եւ այլ գումարներ եւ ոչ թե «կատարելագործեն իրենց մասնագիտական կարողությունները»: Թե չէ՝ ինչ է ստացվում. եթե քաղհայցը չմուծեն, ուրեմն կալանքը չի մեղմացվի եւ դրանով դատապարտյալները պատիժը կկրեն օրացուցային, դրանից ոչ ոք չի օգտվի (մի՞թե կալանքը օրացուցային կրելուց հետո  նախկին դատապարտյալը քաղհայցը կմուծի): Դա աբսուրդ է, եւ այդ մասին բոլորը գիտեն: Դրա համար ՔԿՀ-ներում աշխատատեղեր պետք է  ստեղծել, կամ այլընտրանքային կալանքի ձեւ ստեղծել եւ պարտադրել քաղհայցը մուծել: Ստացվում է՝ մի հանցագործության  համար երկու պատիժ է ստանում մեղադրյալը, որից  մեկը պարտադիր  կատարվում է, իսկ  մյուսը այդպես էլ մնում է  թղթի վրա գրված, եւ տուժում է միայն բողոքող քաղաքացին:

2. Արդեն մեկ ամսից ավելի է, բայց մենք՝ դատապարտյալներս, ոչինչ չգիտենք, թե ում ինչ է հասնում: Անգամ կոմունիստների ժամանակ այսպիսի տեխնիկա չկար, ինչպես հիմա, սակայն 2 օրվա մեջ բոլոր դատապարտյալները իմանում էին իրենց սպասվելիք հույսերը: Եվ ամենավերջինը, Ձեր գովաբանած համաներման թվաբանական գործակիցը ի ցույց Ձեզ՝ համաներումը կիրառել 8 կետով բաղկացած որոշումներից, իսկ համաներումը չկիրառել 21 կետից բաղկացած որոշումներից: Ահա Ձեզ մարդասիրական համաներում:

«Սեւան» ՔԿՀ

18 դատապարտյալ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930