ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում առաջարկել է Իշխանի Զաքարյանի թեկնածությունը: Այդ մասին նախագահի գրությունն այսօր ստացվել է Ազգային ժողով:
Վերահսկիչ պալատի նախագահի նշանակման հարցը կընդգրկվի նոյեմբերի 11-ին մեկնարկելիք ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: