Ազգային ժողովում այսօր կայացավ Ռուսաստան-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը:
Դահլիճում ներկա էր թարգմանիչը, եւ անգամ մի կարճ փորձ արեց նիստը թարգմանելու, սակայն, տեսնելով, որ որեւէ մեկը չի լսում իր թարգմանությունը, նա այլեւս չշարունակեց այդ փորձերը: Բոլորը խոսում էին ռուսերեն, եւ միայն ամենասկզբում Հերմինե Նաղդալյանը ողջույնի խոսքն ասաց երկու լեզուներով: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ռուսերեն ելույթը թարգմանիչը թարգմանում էր հայերեն, բայց ներկաներից եւ ոչ ոք չօգտվեց թարգմանությունից, իսկ քիչ անց, երբ արդեն ռուսական պատվիրակության ղեկավար Նիկոլայ Ռիժկովն էր ելույթ ունենում՝ թարգմանությունն էլ չհնչեց:
Ի դեպ, նախորդ անգամ, երբ ՀԱՊԿ արտագնա նիստն էր ընթացել նույն՝ Ոսկեզօծ դահլիճում, եւ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը դժգոհություն էր հայտնել այն կապակցությամբ, որ նիստը չի թարգմանվում, թարգմանիչ էր հրավիրվել:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարում՝ թարգմանչի խցիկն է