«Տեղեկատվություն ստանալու հարցումների մեծամասնությունն անպատասխան չի մնում, տեղեկություն տնօրինող գրեթե բոլոր մարմիններն էլ այս կամ այն կերպ արձագանքում են», – այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գևորգ Հայրապետյանը:
Նա նաև հայտնեց, որ լուռ մերժումների թիվը կրճատվել է:
«Եթե երկու տարի առաջ անպատասխան էր մնում մեր հարցումների մոտ 30 տոկոսը, այսօր լուռ մերժումները կազմում են ընդհանուր հարցումների ընդամենը 9 տոկոսը», – նշեց Հայրապետյանը` հավելելով, որ այդ պատասխանները հաճախ թերի են լինում։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ