2013թ. նոյեմբերի 06-ին տեղի է ունեցել ԵՄԽԽ Խորհրդատվական խորհրդի տասնչորսերորդ նիստը: Նիստը համանախագահել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան և ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
ԵՄ խորհրդատվական խումբն իրականացրել է Հայաստանի հիմնական մարտահրավերների և իր աշխատանքների գնահատում: Հաշվետվության մեջ մասնավորապես մեծ ուշադրություն է հատկացվել քրեական, վարչական և քաղաքացիական արդարադատության ոլորտի բարեփոխումներին: Ներկայացվել են նաև առաջարկություններ մասնավորապես մարդկանց թրաֆիքինգի, կիբերհանցագործության, փողերի լվացման և ֆինանսական հանցագործությունների ոլորտներում երկրի մարտահրավերների վերաբերյալ:
Բացերը դեռևս շարունակվում են մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտներում: Հաշվետվության մեջ առաջարկվում է հզորացնել Ազգային ժողովի վարչարարական կարողությունները, ամրապնդել կապերը քաղաքացիական հասարակության հետ, ինչպես նաև հասցեագրել մարդու իրավունքների խթանման վերաբերյալ ԵՄ և միջազգային պայմանագրերի առաջարկությունները: Հաշվետվության մեջ նշվել է նաև քաղաքացիական ծառայության համակարգի բարեփոխումների, ինչպես նաև նոր հակակոռուպցիոն ռազմավարության մշակման մասին:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան հաշվետվության մասին ասել է. «Մինչև այժմ արձանագրված առաջընթացը խրախուսիչ է, սակայն Հայաստանում բարեփոխումները հաջողությամբ իրականացնելու համար անհրաժեշտ է կատարել ավելի շատ աշխատանքներ:»
Կարդացեք նաև
Խորհրդատվական խորհրդի նիստին մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ ՀՀ նախագահի աշխատակազմից, ՀՀ կառավարությունից և Ազգայն ժողովից, ինչպես նաև ներկայացուցիչներ ԵՄ անդամ պետությունների դեսպանատներից և միջազգային կազամակերպություններից, այդ թվում` ՄԱԶԾ-ից:
ԵՄ խորհրդատվական խմբի հաղորդագրություն