Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հրապարակախոս. «ԿԳ նախարարությունը պետք է շատ խիստ լինի, ամեն մեկին դպրոց չթողնի»

Նոյեմբեր 06,2013 13:23

«Խորհրդային միության Կենտկոմը որոշեց թույլ տալ աղանդների գրանցումը եւ Հայաստանը դարձնել փորձադաշտ: Այսօր, ցավոք, մենք մեր հույսը դրել ենք 150-200 քահանաների վրա, որ նրանք պայքարեն աղանդների դեմ»,- այսօր «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում խոսելով աղանդավորական շարժումների մասին՝ ասաց հասարակական-քաղաքական գործիչ եւ այս հարցով մտահոգ Խաչիկ Ստամբոլցյանը, նշելով, որ աղանդավորների դեմ հնարավոր չէ պայքարել նրանց ծեծել-ջարդելով, հարկավոր է այլ մոտեցում:

«Հոգեորսությունը քրեորեն դատապարտելի է, բայց դրա դեմ ոչ մի հոդված չկա: Ես եթե բողոքեմ, սա, իհարկե, քրեական գործ է, բայց ոչինչ անել չեն կարող»,- ասում է Խաչիկ Ստամբոլցյանը, նշելով, որ աղանդավորները դպրոցում կամ այլ տեղեր ներքին կարգով գալիս սկսում են քարոզել, միջոցառում են կազմակերպում, անունը դնում մշակութային, բայց դրա տակ քարոզ անում:

Նա նաեւ գտնում է`«Այսօր մենք խնդիր ունենք եւ ԱԺ-ի հետ, որ նորմալ օրենք չունենք, եւ ԿԳ նախարարության հետ: Բայց այս հարցերի հետ կապված՝ նախարարությունը պետք է շատ խիստ լինի, ամեն մեկին դպրոց չթողնի»,- ավելացրեց Խաչիկ Ստամբոլցյանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930