Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մշակութային լիգա» աղանդը Պռոշյան գյուղի դպրոցում հոգևորությո՞ւն է արել

Նոյեմբեր 06,2013 13:10

axand_2Այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սեւակ Հովհաննիսյանը խոսեց դպրոցներ ներթափանցած աղանդների մասին՝ ներկայացնելով փաստեր: 

Սեւակ Հովհաննիսյանն անդրադարձավ Պռոշյան գյուղի դպրոցին, որտեղ «Մշակութային լիգա» գրանցված ՀԿ-ն, որն, ըստ նրա՝ իրականում աղանդ է, դպրոցում միջոցառում է իրականացրել, ինչի առիթով իրենք կապվել են տնօրենի հետ. «Տնօրենը հայտարարեց, թե իրենց մոտ ոչ մի միջոցառում չի իրականացվել: Բայց մենք փաստեր հավաքեցինք, նկարներ հրապարակեցինք: Այնտեղ աշակերտներին համոզել էին, թե իրենք կարող են ավելի լավ հնարավորություն տալ նրանց ընկալելու: Սկզբում «Մշակութային լիգան» դիմում էր ներկայացրել ԿԳ նախարարություն այնտեղ միջոցառում անելու համար, բայց նրանց չէին պատասխանել, սակայն նրանք իրականացրել էին իրենց միջոցառումը: Նրանք նաեւ անվճար երգի ու պարի խմբակներ են բացում: Դպրոցի տնօրինությունը, ինչպես նաեւ ԿԳ նախարարությունը, չեն արձագանքել մեր հրապարակումներին: Դպրոցից իրենց պատառոտելով միայն ասացին, թե այդ կազմակերպությունն իրենց մոտ միջոցառում չի արել»:

Սեւակ Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ գրանցվելով իբրեւ «Մշակութային լիգա» ՀԿ` սա իրականում աղանդավորական կազմակերպություն է, ղեկավարը Աշոտ Աղաբաբյանն է, որը եկել է Ռուսաստանից: Սեւակ Հովհաննիսյանի տվյալներով այս աղանդում հնդկական, բուդդայական տարրեր կան:

Սեւակ Հովհաննիսյանը խոստացավ տեսանյութ հրապարակել, որ էլ ոչ մի հերքելու բան չունենան:

«Իրենք հակաքրիստոնեական աղանդ են: «Մշակութային լիգա» աղանդը ուսմունք չէ, վտանգ է սպառնում մեր հասարակությանը: Եթե նրանք գաղտնի հավաքներ են անցկացնում, հակաքրիստոնեական կոչեր են անում՝ բնականաբար աղանդ է: Մեր ներկայացուցիչը Հնդկաստանում մասնակցելով նրանց հավաքներին, այն նկարահանել է, ապա նրան հրավիրել են այստեղ մասնակցելու իրենց հավաքներին»,- նշեց Սեւակ Հովհաննիսյանը ավելացնելով, որ «Մշակութային լիգան» նաեւ Երեւանի դպրոցներում է միջոցառումներ անցկացրել, ու այս պահին համարները չի կարող ասել, բայց եթե կապվեն իր հետ` խոստացավ ներկայացնել:

Իսկ թե ինչու է Սեւակ Հովհաննիսյանը բարձրաձայնում հենց Պռոշյան գյուղի դպրոցի մասին, նա բացատրեց. «Կոնկրետ Պռոշյան գյուղի դպրոցի դեմ փաստեր ունենք, դրա համար էլ նրանից սկսեցինք: Մենք մեր պայքարը շարունակելու ենք, կանխելով նրանց դպրոցներ, ուսումնական հաստատություններ ներթափանցելը»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930