Aravot.am-ը ԱԻՆ առաջնորդ Պարույր Հայրիկյանից հետաքրքրվեց` ո՞րն է երեկ Ազատության հրապարակում կատարվածի գնահատականը: Պարոն Հայրիկյանը գերադասեց զերծ մնալ մեկնաբանություններ տալուց` նշելով, որ չի տիրապետում մանրամասներին, քանի որ նոր է վերադարձել արտերկրից:
Միայն նշեց, որ իրեն տեղեկացրել են, թե իր քրոջ որդուն` Վրեժ Զատիկյանին են տարել ոստիկանական բաժանմունք ու բաց թողել:
Հիշեցնենք, որ Վրեժ Զատիկյանին սեպտեմբերին ևս ՀՀԿ գրասենյակի մոտից տարել էին ոստիկանական բաժանմունք, երբ բողոքի ակցիա էր անցկացվում ընդդեմ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամագրվելու:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ