Լրահոս
Օրվա լրահոսը

Սադրիչնե՞ր… Մի՞թե Շանթին դեռ «սադրիչներ» էլ էին պետք

Նոյեմբեր 06,2013 12:20

Շանթ Հարությունյանի «նոյեմբերյան հեղափոխությունը», որ նա մտադիր էր «վճռական մենակի» կերպարով սկսել, ի սկզբանե անհասկանալի ու չընկալված էր: Էկզոտիկայի հետեւից ընկած ջահել լրագրողուհիներին չհաշված, հազիվ թե տվյալ անձնավորության ակցիան առանձնապես հետաքրքրած լինի քաղաքական հիմնական ուժերին: Այնինչ, իզուր:
Հարցն այն չէ, որ Շանթ Հարությունյանն այնպիսի մի ազդեցիկ կամ լուրջ քաղաքական ֆիգուր է, որ անպայման պիտի ուշադրություն դարձնեին: Հարցն այն է, որ տիրող բարոյահոգեբանական միջավայրում (թե’ վիրտուալ, թե’ իրական) նման գործչի ծայրահեղական հայտարարությունները կարող էին որոշ «տաքգլուխների» գայթակղել։ Ու կյանքն ապացուցեց, որ այդպես էլ կա:
Նկատենք, ի դեպ, որ Շանթ Հարությունյանի անունն ակտիվորեն շրջանառվեց նաեւ 2008-ի մարտի 1-ի դեպքերի հետ կապված, երբ նա հայտնվել էր Մյասնիկյանի արձանի մոտ ու այնտեղ հավաքված, անվերահսկելի դարձած բազմության առջեւ կրակոտ-հեղափոխական ելույթ էր ունեցել: Երեկ, կարելի է ասել, «երկրորդ մոտեցումն» էր:
Հաշվի առնելով Շանթ Հարությունյանի հայտարարությունները նախագահականի վրա բենզինի շշեր շպրտելու պատրաստակամության մասին՝ ոստիկանությունը շատ ավելի վաղ պետք է տեղից շարժվեր ու արդեն կեսօրին մոտ չեզոքացներ «նոյեմբերյան հեղափոխության» մերօրյա մահակա-բենզաշշավոր հետնորդներին:

Առավել ինքնատիպը, իհարկե, երեկվա խառնակչությունն սկսելուց առաջ Շանթ Հարությունյանի արած հայտարարություններն էին, երբ նախքան երթը բարձրախոսով դիմեց հավաքված մի քանի տասնյակ կողմնակիցներին, ավելի ճիշտ՝ «անոնիմուսաբար» երթ անելու համար հավաքվածներին. «Վոբշեմ, ինչքան ջոգում եմ, ստեղ պրովոկատորներ կան: Քյասար, մլիցեքին ասում եմ՝ եթե դուք կարգի չհրավիրեք, մենք ձեզ չենք դիմելու: Հենց երթի մեջ լխկելու ենք դուբինկեքով…»:
Հարցեր կա՞ն: Իսկ այս մե՞կը. «Եթե մեր դեմ ավտոմատ հելավ, զենք հելավ, մեզնից ով կենդանի մնաց ավտոմատով, զենքով կռվելու ա իրանց դեմ: Մենք՝ հեղափոխականներս, չենք ուզում արյունահեղություն: Խելոք կպահեն՝ վարդ կտանք, բայց եթե խելոք չպահեն…»:
Անշուշտ դեռ շատ ու շատ հանգամանքներ պետք է պարզվեն եւ որոշակիացվեն: Բայց կարելի է նաեւ նկատել. Շանթ Հարությունյանը, անկախ նրանից, թե իր կցկտուր խոսքով ինչ տպավորություն է թողնում, այնքան միամիտ չէ, իհարկե, որ չհասկանար՝ մի խումբ «անանիմուսներով» հեղափոխություն չեն անում, նախապես հայտարարելով՝ «շիշ չեն շպրտում» եւ այդպես շարունակ: Ինչի՞ էր նա ձգտում հասնել՝ ցնցե՞լ ցնցված հանրությանը, քաղաքական ուժերին հասկացնե՞լ, որ ստեղծվել է մի վիճակ, երբ ցանկացած արկածախնդիր կարող է նման խժդժություն հրահրել ու, ինչպես էլ լինի՝ աջակցողներ կգտնվեն: Թե՞ պարզապես ուզում էր հիշեցնել իր մասին: Հնարավոր է՝ ամեն ինչից մի քիչ:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930