Լրահոս
Օրվա լրահոսը

4 ոստիկան այս պահին բուժում են անցնում հիվանդանոցում

Նոյեմբեր 06,2013 12:15

Երեկ Մաշտոցի պողոտայում ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած բախման հետեւանքով 16-ամյա մի երիտասարդ է վնասվածքներով տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որը սակայն բուժզննում անցնելով դուրս է գրվել: Այս մասին Aravot.am-ին հայտնեցին առողջապահության նախարարությունից: Միջադեպից տուժած ոստիկանների բուժումը շարունակվում է

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եւ «Մալաթիա» բժշկական կենտրոններում: Այս պահի հիվանդանոցային բուժում են ստանում 4 ոստիկան, որից երկուսը գտնվում են «Մալաթիա» բժշկական կենտրոնի նյարդաբանական բաժանմունքում: Այստեղ բուժվող ոստիկաններից մեկը երեկ տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոցից: Ըստ նույն աղբյուրի ոստիկաններից մեկի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում, իսկ մյուսը վնասվածքներ ունի ճակատային հատվածում:

Ոստիկաններից 2-ը, որոնք  բուժօգնություն են ստանում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  բժշկական կենտրոնում` հիվանդանոց են տեղափոխվել մեկը գանգուղեղի, իսկ մյուսը` ոտքի հատվածում ծակած վնասվածքով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930