Շանթ Հարությունյանի 14-ամյա որդուն՝ Շահեն Հարությունյանին ազատ են արձակել քիչ առաջ: Այս մասին ԳԱԼԱ-ին ասաց Շահեն Հարությունյանը: «Ես քիչ առաջ եմ տուն եկել՝ առավոտյան, եկա, որ մեր տանը խուզարկություն էին անում. ես էի, մաման եւ մեր հարեւաններից կանչեցին, որ խուզարկություն անեն: Ամբողջ գիշեր ոստիկանությունում էի, մենք բոլորս առանձին սենյակներում էինք, մոտ 4 հոգու տարել էին բաժին, բայց մի սենյակում հարցաքննության ժամանակ պապային տեսա, նա ոնց որ թե լավ էր, ուզեցի գրկեմ ու համբուրեմ, բայց չթողեցին, որ մոտենամ պապային, բայց պապան ասաց, որ լավ եմ…»,-պատմեց 14-ամյա Շահենը:
Նա ասաց, որ հորը տեսել է Վարդաշեն ՔԿՀ-ում: «Մենք սկզբից ոստիկանությունում էինք, հետո Վարդաշեն տարան, այնտեղ պապային տեսա, պապան հիմա այնտեղ է , իմ իմանալով նրան 72 ժամ պահելու են, հետո կտեղափոխեն բերդ: Ինձ փաստաբան առաջարկեցին, ես ասացի, որ հրաժարվում եմ, հետո էլ ինձ տարբեր փաստաթղթեր էին բերում-դեմ տալիս, որ ստորագրեմ, սաղից հրաժարվեցի, ոչ մեկն էլ չստորագրեցի, բայց ինձ ծեծել բան չեղավ նման բաներ ոստիկանությունում»:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում