Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինտրիգը հանգուցալուծվեց. ՎՊ նախագահը կվերանշանակվի

Նոյեմբեր 06,2013 11:50

Երեկ լրանում էր Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի

պաշտոնավարման ժամկետը։ Ամիսներ առաջ Սերժ Սարգսյանը հրապարակային քննադատեց Իշխան Զաքարյանին այն բանի համար, որ վերջինս ՎՊ հաշվետվությունը ներկայացնելիս թույլ է տվել քաղաքական գնահատականներ հնչեցնել արատավոր երեւույթների կապակցությամբ։

Հենց այդ օրից ի վեր էլ շրջանառության մեջ դրվեցին խոսակցություններ, համաձայն որոնց՝ Սերժ Սարգսյանը որոշել է ՎՊ ղեկավար նշանակել մեկ ուրիշի։ Այդ ժամանակահատվածից սկսած մամուլում տարբեր անուններ դրվեցին շրջանառության մեջ։

Խոսակցություններն այն մասին, որ Զաքարյանը չի վերանշանակվելու իր պաշտոնում, հատկապես ակտիվացան վերջին երկու շաբաթվա ընթացքում, որովհետև շատերին էր հայտնի, որ չնայած պաշտոնավարման ժամկետը մոտենում է վերջնագծին, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանը դեռեւս չի հանդիպել Զաքարյանի հետ եւ նրան որոշակի ոչինչ չի ասել։

Երեկ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը որոշել է ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում վերանշանակել Վերահսկիչ պալատի գործող նախագահ Իշխան Զաքարյանին։ Ճիշտ է, լուրը պաշտոնապես չի հրապարակվել, սակայն էլեկտրոնային լրատվամիջոցները, հղում անելով իրենց աղբյուրներին, տեղեկացրել էին, որ հարցը փակված է, եւ մոտ օրերս Զաքարյանը պետք է հանդիպի ԱԺ խմբակցությունների հետ, որպեսզի նրանց քննարկմանր ներկայացնի ՎՊ նոր ծրագիրը։

 

ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930