Լրահոս
Օրվա լրահոսը

Նպատակը՝ հեղափոխության գաղափարի անլրջացո՞ւմն էր

Նոյեմբեր 06,2013 11:48

Մի կողմ թողնելով այն, թե որքանով են արդարացի Շանթի առաջադրած պահանջները (իսկ դրանք միանգամայն արդարացի են), երեկ բոլորին հուզում էր այն հարցը, թե ովքեր են կանգնած այս ամենի հետեւում, եւ որն է նրանց նպատակը։ Շրջանառվող տարբերակները հիմնականում երեքն էին։ Տարբերակ 1. ԱՄՆ եւ Արեւմուտքը։ Նպատակը՝ Մաքսային միությանն անդամակցող Հայաստանում ներքին իրավիճակի առավելագույն ապակայունացումը՝ նվազագույնը Սերժ Սարգսյանին պատժելու, առավելագույնը երկրում իշխանափոխություն իրականացնելու ծրագրով։ Տարբերակ 2. Ռուսական հատուկ ծառայությունները (չնայած այն բանին, որ Շանթը հայտնի է իր հակառուսականությամբ, ավելի ճիշտ՝ հենց այդ պատճառով), որոնց նպատակը Հայաստանը՝ որպես պետություն, վերջնականապես կազմաքանդելն է՝ կոտրելու համար ԼՂՀ հարցում սպասվելիք զարգացումներում ՀՀ հնարավոր դիմադրությունը։

Եվ ի վերջո՝ տարբերակ 3. Այս ամենը կազմակերպվել էր ՀՀ իշխանությունների եթե ոչ աջակցությամբ, ապա առնվազն թողտվությամբ։ Նպատակը՝ հեղափոխության գաղափարի անլրջացումը (հաշվի առնելով Շանթի պահվածքն ու հայհոյախառն հայտարարությունները), վերահսկվող ներքին անկարգությունների գործոնն առաջիկա ճակատագրական զարգացումներում օգտագործելու անհրաժեշտությունը։

Թե իրականում որ տարբերակն է ճիշտ, դժվար է ասել։ Սակայն հիշելով մարտի 1 -ին քնած ցուցարարների ձերբակալությունները եւ այդ ամենը համադրելով օրը ցերեկով «դուբինկաներով» եւ բենզինով լի շշերով զինված Բաղրամյան 26-ի վրա գնացող «հեղափոխականների» հանդեպ իրավապահների պահվածքի հետ, պատասխանը, կարծես թե, ծնվում է ինքնին:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930