«Հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս ոստիկանության ծառայողները պարտավոր են կրել սահմանված ձեւի համազգեստ, որի վրա տեսանելի մասում փակցվում են ոստիկանության ծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ»։ Սա մեջբերում է ՀՀ «Ոստիկանության մասին» օրենքի 12-րդ հոդվածից։ Այսինքն, եթե ոստիկանության ծառայողը հասարակական կարգը պահպանելիս քաղաքացիական հագուստով է, ապա դա օրինախախտում է։
Երեկ Ազատության հրապարակում եւ դրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ քաղաքացիական հագուստով ոստիկանների պակաս չէր զգացվում։
Ներկայացված «վինետկայում» տեսաձայնագրություններից «ստոպ-կադրով» արձանագրված ոստիկաններից միայն մի քանիսի լուսանկարներն են։ Այս անձնավորություններից ոմանք, ինչպես պարզ երեւում է տեսաձայնագրություններից, ակնհայտ սադրանքներ էին հրահրում, իսկ դրանցից մի քանիսը հարձակվում են լրագրողների վրա։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում