Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես է ընտրողների հետ հանդիպում Շմայսը. «Էթալ-գալուց սիգնալ եմ տալում, բարեւ եմ տալում»

Նոյեմբեր 06,2013 11:09

ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանին հարցրինք՝ ամիսը քանի՞ անգամ է հանդիպում ընտրողների հետ, հարցին պատգամավորը վրդովված պատասխանեց. «Ի՞նչ կարիք կա ես հանդիպեմ, երբ իրանց մեջ եմ ապրում։ Ես քաղաքում տուն չունեմ, իրանց հետ եմ ապրում, բոլոր հոգսերս էլ իրանց հետ ա։ Էս տարածքում ապրում եմ, մեր գյուղն ա, բոլորի հետ կապի մեջ եմ, էթալ-գալուց սիգնալ եմ տալում, բարեւ եմ տալում, կայնում եմ, հետները հաց եմ ուտում, հետ եմ գալի տուն, ուրիշ տեղ չունեմ էթալու, ո՞ւր պըտի էթամ»։ Հիշեցնենք, որ պատգամավորն Արմավիրի մարզից է։ Այսինքն՝ Ձեզ պետք չէ՞ այն 15 հազար դրամը, որն ամսական տրամադրվում է յուրաքանչյուր պատգամավորի։ «Ես սկի խաբար չեմ, եթե ստացել եմ, ուրեմն տվել եմ մի խեղճ ընտանիքի, նոր եմ լսում դրա մասին, ըտենց բաներով էլ չեմ հետաքրքրվում։ Իմ աշխատավարձը ես տալիս եմ մի խեղճ ընտանիքի»։ Իսկ ինչո՞վ է ապրում։ «Ինչի ես էդ աշխատավարձո՞վ եմ ապրում, իմ ծախսերը ժողովրդի վրա էդ աշխատավարձի հարյուրապատիկն ա»։

Իսկ պատգամավորի աշխատավարձը նույնիսկ չեք վերցնում, այդ ի՞նչ գումարներով եք ապրում եւ բարեգործություն ձեռնարկում։ «Պատգամավորը պտի շնորհք ունենա, իրա լավ ընգերներով հզոր ըլնի։ Ընգերներս օգնում են, ես էլ էդ ամեն ինչին տեր եմ կանգնում, անում ենք։ Մենակ լինեի, հաստատ ոչ մի բան չէի կարա անեի, մոտավորապես 20 մլն ընգերներս են օգնել։ Իսկ մնացածը ես եմ արել, իսկ էդ արդեն լավ տղու համար գումար չի»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930