Լրահոս
Օրվա լրահոսը

Շանթ Հարությունյանը կնոջը զգուշացրել էր. «Ես բանտ ընկնեմ, իմ հետեւից չգաս»

Նոյեմբեր 06,2013 11:03

Հատված Շանթ Հարությունյանի կնոջ՝ Ռուզաննա Բադալյանի հետ հարցազրույցից:

Դուք այս ընթացքում հետեւե՞լ եք Շանթի գործողություններին եւ կիսո՞ւմ եք նրա հայացքները, հայտարարությունները, ինչպե՞ս եք վերաբերվում դրանց։

– Նրա հայտարարություններին, որ երկրում պետք է փոփոխություններ արվեն, ես կողմ եմ եղել, նրա գաղափարներն ամբողջությամբ կիսում եմ, բայց այն տարբերակը, որ ինքն ընտրել էր, ճիշտն ասած, մենք երկար ժամանակ գժտություններ ենք ունեցել այդ հարցի շուրջ, որովհետեւ ես գիտեի, որ էլի

կարող է վատ ձեւով ավարտվել ու տեսանք՝ ոնց ավարտվեց։ Իսկ գաղափարները, որ պետք է փոխել ամեն ինչ, ամբողջությամբ կիսում եմ։ Բայց այս երկրի բռնապետական վիճակը փոխելը, իմ կարծիքով, արդեն անհնարին է դառնում։

Ձեր որդին քանի՞ տարեկան է:

– Իմ որդին 14 տարեկան է, ինքն իր հոր գաղափարներով… Էդ յութուբի եւ հեռուստատեսությամբ տարածված Շանթի էդ աֆեկտային վիճակը, էդ արդեն ստեղծված անելանելի վիճակից… որդին էլ հոր հետ գնացել է։ Ճիշտն ասած,

ես մանրամասներին տեղյակ չէի, ամեն ինչի մասին իմացել եմ, երբ ամեն ինչ վերջացել էր։

Դուք ասացիք, որ այս վիճակից դրդված, Շանթը գնաց Ազատության հրապարակ, բայց նա վերջին շրջանում նաեւ չէր աշխատում, սոցիալական վիճակն ի՞նչ դեր է ունեցել։

– Սոցիալական խնդիրները ամենաքիչն են Շանթին հետաքրքրել։ Սոցիալական խնդիրների համար չէ, որ նա այս ամենն արել է։ Նրա խնդիրն է՝ երկրում կարգ ու կանոն հաստատել եւ բազմիցս է ասել, որ բռնապետությունը վերացնելու խնդիր կա, որ այսպես կոչված ընդդիմությունները տարբեր ձեւերով փորձել են դա անել՝ չգիտեմ ինչ մեթոդներով, հիմա ինքն էլ, քանի որ ասում էր՝ իմ կյանքն անիմաստ է այսպես ապրելով, ավելի լավ է պայքարել,

հույս ուներ, հավատ ուներ, որ հնարավոր է խաղաղ ճանապարհով ինչ-որ ժամանակ երթեր անի։ Մահակներով զինված են եղել, բայց գժտությունների նպատակ չի եղել, ուղղակի ինքնապաշտպանության միջոց է եղել իր համար։ Չգիտեմ մնացածը։ Ես մանրամասներ չեմ կարող ասել, որովհետեւ ինքս տեղյակ չեմ եղել՝ իրենք ինչ նպատակ ունեն։ Միայն մի բան գիտեմ, որ ուզում

էր խաղաղ ճանապարհով մեծ զանգվածներ հավաքել ու հեղափոխություն անել։

Շանթը 2008թ.ին նաեւ 7-ի գործով էր անցնում, հետո իրեն մեկուսացրեցին հոգեբուժարանում։ Հիմա ո՞նց եք պատկերացնում

– Մենք բազմիցս զրուցել ենք այդ թեմայով, ես, այս իշխանություններին, ամեն ինչին ծանոթ լինելով, բազմիցս ասել եմ, որ լավ չի լինի։ Ինքն էլ ասել է՝ ես գնում եմ, քեզ ու երեխային տիրություն արա։ Արդեն երկու տարի մենք առանձին ենք ապրում։ Ես չեմ պատկերացնում, թե հետագայում ինչ է լինելու։ Ես ինքս հիմա անելանելի վիճակի մեջ եմ:

– Իսկ փաստաբանի հարցն ինչպե՞ս է լինելու։

– Հնարավոր է, որ մենք չհանդիպենք, որովհետեւ ինքն ինձ ասել է՝ ես բանտ ընկնեմ, իմ հետեւից չգաս։ Ես չեմ կարող ասել՝ հետո ինչ կլինի, ինքը կորոշի՝ փաստաբան վարձել, թե՝ ոչ։ Իրեն ճանաչելով, կարծում եմ, որ կհրաժարվի

փաստաբանից, որովհետեւ միշտ էլ ասել է՝ իր պայքարը քաղաքական է։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930