Լրահոս
Օրվա լրահոսը

Շանթ Հարությունյանի գործողությունները չհաշվարկված, ոչ ադեկվատ են համարում

Նոյեմբեր 06,2013 10:53

Տեղի ունեցածի վերաբերյալ հասարակության կարծիքը տարբեր է, շատերը Շանթ Հարությունյանի գործողությունները չհաշվարկված, ոչ ադեկվատ են համարում, շատերը համարում են, որ Հարությունյանը համարձակ և անձնազոհ քայլի է գնացել հանուն հասարակությանը արթնացնելու: Այս տարաբնույթ կարծիքներով հանդերձ` ըստ էության առանցքային է առաջին հերթին այն, որ զոհեր չեղան, որովհետև իրավիճակը իսկապես լարված էր, և կարող էին տեղի ունենալ անկանխատեսելի զարգացումներ, առավել ևս, որ Հայաստանում քիչ չեն լինի ուժեր, որոնք կցանկանային ձեռքերը տաքացնել նման մի կրակի վրա:

Եվ ամենագլխավորներից մեկը նաև այն է, որ Հայաստանում համակարգային խնդիրների չլուծված լինելը երկրում մշտապես պահելու է պայթյունավտանգ իրավիճակ, երբ ներքին լարվածությունն ամեն պահի կարող է դուրս ժայթքել: Մեծ մասը կդատապարտեն նման գործողությունները, մեծ մասը հավանության կարժանացնեն կամ միգուցե մեծ մասը կմնան անտարբեր` ըստ էության միևնույն է այն տեսանկյունից, որ ներքին լարվածությունը շարունակում է պահպանվել և էլ ավելի պրկվել Հայաստանում գոյություն ունեցող ֆունդամենտալ խնդիրների չլուծվածության պատճառով: Ավելին` այդ խնդիրների հանդեպ իշխանությունների ոչ ադեկվատ վերաբերմունքը հանգեցնում է նրան, որ իրավիճակը ներքին առումով է՛լ ավելի է լարվում: Արտաքին կայունությունը, հանդարտությունը, հասարակության անտարբերությունը ամենևին չեն նշանակում ներքին լարվածության բացակայություն կամ թուլացում: Եվ այս ամենից հետո, եթե նույնիսկ պայթյունը տեղի ունենա որևէ մեկի սխալի կամ հանցանքի արդյունքում, միևնույն է, ըստ էության այդ ամենը, մեծ հաշվով, հետևանքն է պետության դեմ գործվող ավելի մեծ հանցանքների, որ կատարվում են իշխանական բարձր մակարդակներում:

Սա է «ցուցանում» երեկ արձանագրված «առակը», և քանի դեռ պետության ներքին և արտաքին կարևորագույն, գերկարևոր խնդիրները շարունակում են մնալ, ըստ էության, անտեսված, և քանի դեռ իշխանությունները, որոնք պետք է զբաղվեն այդ խնդիրներով, շարունակում են մնալ, ըստ էության, անորակ, հասարակության ընդերքում շարունակելու են գրվել նմանօրինակ «առակներ», որոնք ինչ-որ պահի կրկին «ցուցանելու» են նույն բանը՝ վերջապես պետք է լուծել խորքային խնդիրները, վերջապես պետք է իշխանությունները հասկանան, որ նման որակի և ձևի կառավարումը ական է և՛ պետության, և՛ իրենց տակ, և ամեն անգամ չէ, որ այդ «ականի» պայթյունները կարող են նման թեթև վնասներով ավարտվել:
Մուսա Միքայելյան

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930