Կառավարությունը 2014 թ. համար նախագծել է զսպողական բյուջե՝ միաժամանակխոստանալով բարձր գնաճ: Սա 2014 թ. բյուջեի հիմնական տարօրինակությունն է: Տարեկան միջին գնաճը 2014 թ. կանխատեսվել է 5,5%, իսկ առաջին կիսամյակում՝ դրանից էլ բարձր:Երկրորդ կիսամյակի լավատեսությունն էլ հիմնված է Աստծո ողորմության վրա՝ թեգյուղատնտեսական բերքը լավ լինի, գները շատ չեն բարձրանա:
Սակայն մինչ Աստծո ողորմությանը հանձնվելը կառավարությունը թվում է՝ արել է ամեն ինչ ֆինանսական ապակայունացումը կանխելու համար: Բյուջեն պլանավորվել է դեֆիցիտի կրճատմամբ, կանխատեսվել է մասնավոր սպառման և ներդրումների աճի ավելի ցածր տեմպ: Այսպես՝ դեֆիցիտի մակարդակը պլանավորվել է ՀՆԱ-ի 2,34%-ի սահմաններում՝ 2013 թ. պլանավորված 2,64%-ի համեմատ: 2012 թ. 1,55%-ի համեմատ սա, իհարկե, դեռևս բարձր ցուցանիշ է: Այստեղ կարևոր է հետևյալ հանգամանքը՝ դեֆիցիտի կրճատումը հետևանք է լինելու ոչ թե ծախսերի կրճատման, այլ հարկային եկամուտների ավելի առաջանցիկ աճի: Սա էլ, հավանաբար, բարձր գնաճի գաղտնիքներից մեկն է: Սակայն հարկերի այդ առաջանցիկ աճը բիզնեսին ոչ մի լավ բան չի խոստանում:
Հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 2014 թ. պլանավորվել է 23,12%՝ 2013 թ. պլանավորված 21,89%-ի համեմատ: Այսինքն՝ առկա է 1,23 տոկոսային կետով աճ, ինչն աննախադեպ բարձր կանխատեսում է: Կառավարության միջինժամկետ ծրագրով սովորաբար նախատեսվում է ամեն տարի հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը բարձրացնել 03-0,4 տոկոսային կետով՝ տնտեսական համակարգին շոկի մեջ չգցելու համար:
Սամվել Ավագյան
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Օրակարգ» թերթի այսօրվա համարում