Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ես պեշկեքի հետ գործ չունեմ, նաչալնիկին եմ խփելու, ստեղից լարելու. Շանթ Հարությունյան (Տեսանյութ)

Նոյեմբեր 06,2013 10:37

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է նախկին քաղբանտարկյալ, «7-ի գործով» նախկինում մեղադրվող, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը:

– Շանթ, արդեն մի քանի օր է նստացույց եք անում Ազատության հրապարակում, պատրաստվում հեղափոխություն իրականացնել, հետաքրքիր է՝ աջակցողներ ունե՞ք :
– Ես ասեցի, որ 15-45 օր միջանկյալ ժամանակ եմ վերցրել հեղափոխությունն իրականացնելու կամ տապալվելու համար: Այն, ինչ որ ես այս օրերին տեսել եմ, ինձ ինչ եկել-ասել են, ես կարող եմ 2 օրում հեղափոխությունն իրականացնեմ, այն վստահությունը որ ինձ տվել են, բավական է… Բայց ես չեմ բացառում, որ ԿԳԲ-ն կարող է իր ագենտներին այստեղ գործուղած լինել՝ որ գան, կեղծ վստահություն տան՝ մենք քո հետ ենք, քո հետ ենք, ու ես պռավալի գնամ, այսինքն իրենք վիժեցնեն իմ գործը: Ես համարում եմ, որ բավարար է հեղափոխություն անելու համար, սկսեմ, իրենք փախնեն կամ ուրիշ ներքին կոնֆլիկտ սարքեն: Դրա համար ես բան չեմ կարա ասեմ: Այն մարդիկ որ գալիս-ասում են՝ բենզինի շշով է, ինչով է՝ կարող ենք օգնել, ես լրիվ բավարար եմ համարում, տեսնում եմ, որ արժանապատիվ տղերք կան մեր երկրում: Իսկ եթե պրովոկատորներ են, ուրեմն չի լինի: Դրա համար ես որոշել եմ նախապես որոշած իմ ժամկետը չխախտեմ, թող իրենք մի քիչ նեղվեն, գան-ասեն՝ ապեր ուշացնում ես, կարող ա՞ է դու էլ ուրիշների նման… Ոչինչ, ռիսկ չեմ անի՝ ոգևորության տակ արագացնեմ իմ քայլերը:
– Իսկ «հեղափոխություն իրականացնել» ասելով ի՞նչ եք հասկանում՝ գնալ նախագահական նստավայր…
– Դա կախված է այն հեղափոխականների ռեսուրսներից, որոնք ինձ հետ համամիտ են: Եթե այդ ռեսուրսները բավական լինեն՝ նախագահականի, կառավարության, ԿԳԲ-ի, ՆՎԴ-ի… Սահմանադրական դատարանը, մեկ էլ բանտերը պետք է գրավել բենզինի շշերով:
– Ինչո՞ւ բանտերը
– Որովհետև լիքը անմեղ մարդ կա այնտեղ նստած, նկատի չունեմ այն ստոր հանցագործները, որոնց նույնիսկ գողական աշխարհը չի ընդունում: Պետք ա մի հատ մեծ ամնիստիա լինի, մարդը չի կարողացել իր երեխուն պահի, մի հատ հավ է գողացել՝ գնա նստի՞, կամ գնացել, միլիցեքը գռաժդանսկիյով կռիվ են սարքել, որ փող վեկալեն, փողը չի եղել, տարել են բերդ… Ուզում եմ ասել, որ բոլորին վերաբերում է այս իմ ասածը, բոլորը պետք է զգան հեղափոխության շունչն իրենց վրա, իսկ եթե ռեսուրսը քիչ լինի, համար մեկ պլանը գրավելու՝ նախագահականն է:
– Ձեր ասած այդ 500 մարդու մեջ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ կա՞ն:
– Չէ, ես ասում եմ՝ թող քաղաքական ուժերն այստեղ չգան: Այն տղեքը, որոնք գտնում են, որ իրենց նսեմացրել է այս իշխանությունը, բայց մենակ են, թող իմանան, որ մենակ չեն՝ Շանթ անունով մեկն այստեղ կանգնած է: Կխփեն նախագահականի դեմը, թե ինչ կանեն՝ դա իրենց գործն է: Ես գնալու եմ՝ մենակ լինեմ, թե տասը հոգով:


Մարիամ Գրիգորյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930