Բահի կոթերով ու «Մոլոտովյան կոկտեյլներով» զինված մի քանի տասնյակ դիմակավորված երիտասարդներ փողոց էին ելել եւ կարծում էին, որ իրենց կհաջողվի իրականացնել այն, ինչ չկարողացան անել ընդդիմադիր ուժերը, ՀՀ նախագահի թեկնածուներն ու բողոքական զանգվածը միասին վերցրած։
Նման զինամթերքով ու զորախմբով հեղաշրջում անելն անշուշտ ֆանտազիայի ոլորտից է, սակայն մարդկանց արթնացնել, փողոց հանել, այնպես անել, որ իրենց մասին խոսեն, իրենց արածը քննարկեն, «հեղափոխականներին» հաջողվեց։
Անշուշտ, քննարկողներից ոչ բոլորն էին հիացած Շանթով ու նրա բանակով, կային նաեւ նրա «հեղափոխությունը» ծաղրողներ ու քննադատողներ, բայց այս ակցիան մի քանի «դրական» հետեւանք, այնուամենայնիվ, ունեցավ։ Նախ, ոստիկանությունն ինքնադրսետրվելու շանս ստացավ, մեր «քաջարի» ոստիկաններն այնպես էին պաշտպանում իշխանական «բաստիոնը», ասես հայրենի սահմանները պաշտպանելիս լինեին։ Իսկ ի~նչ արժեր ոստիկանության հաթաթա– հայտարարությունը՝ բոլորին պատժելու մասին։ Սակայն եթե հումորը թողնենք մի կողմ, ապա երեկվա միջադեպը մի բանի մասին է հաստատապես վկայում, հանրությունը փոփոխությունների կարիք ունի։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում