Լրահոս
Օրվա լրահոսը

Շանթ Հարությունյանի հայրը դիմելու է ԱՄՆ նախագահին

Նոյեմբեր 06,2013 01:20

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում բնակվող Շանթ Հարությունյանի հայրը՝ Շահեն Հարությունյանը: Հատվածներ հարցազրույցից: 

– Պարոն Հարությունյան, ինչպե՞ս եք գնահատում Ձեր որդու արարքը, ճի՞շտ էր այս քայլին դիմելը, գուցե ծայրահե՞ղ էր:

– Իր ամբողջ գործունեության հիմնական նպատակը արդարության հետևից գնալն էր, և պրովոկացիոն ձևով սարքեցին էդ բոլորը, էդ խաղաղ երթը պրովոկացիայի ենթարկեցին, այնպես որ, ես հիմա տեղյակ չեմ՝ իրավիճակը ոնց ա, ինչ ա, ինչ ա կատարվել, ինքը ինչ վիճակում ա… ի՞նչ գիտեք, որևէ բան գիտե՞ք իր մասին:

– Բերման են ենթարկել…

– Նենց լուրջ բաներ կատարվել ե՞ն, լուրջ դեպքեր եղե՞լ են, թե՞ չէ:

– Պայթյուններ են եղել, լարված իրավիճակ…

– Պայթյունները ոստիկանությունը կսարքի, էդ հեչ, պրովոկացիան КГБ-ն կանի… Պայթեցնելը ոչ մի իմաստ չուներ, որ էնտեղ պայթեցներ:

– Դուք նախապես տեղյա՞կ էիք, որ ինքն ինչ-որ բան էր ծրագրել:

– Ես իմացա, որ ինքը Ազատության հրապարակում նստացույց է անում և ասում է՝ ես հեղափոխություն եմ անում, էդքան բան գիտեի:

– Բայց հայտարարել էր բենզինի շշերով հեղափոխության մասին:

– Ես հիմի կդիմեմ որոշ կազմակերպությունների, էս երևույթը… ի պաշտպանություն Շանթի, որովհետև կարող են իրա վրա շատ բան բարդել: Մինչև անգամ մեր պրեզիդենտին՝ Օբամային կդիմեմ:

– Ի՞նչ եք կարծում՝ Ձեր որդուն ինչ է սպասվում հիմա:

– Ես չեմ իմանում՝ ինչպես իրանք կորոշեն, ընդհանրապես մեր ընտանիքի դեմ թշնամաբար է КГБ-ն տրամադրված, հատկապես՝ Մոսկվայի կողմից: Հայրս նստել ա, մայրս նստել ա, եղբայրս նստել ա, ես նստել եմ, տղաս նստել ա… էդ կոմունիստների կարգերում, նենց որ՝ հնարավոր չի, կամ պետք ա, ինչպես ինձ ասեցին՝ հեռացի երկրից, վտարեցին, նույնը թող անեն Շանթին: Շանթը իրա տեսակով մեր ցեղն ա, հեղափոխականի տեսակ ա ինքը: Իրա խառնվածքը հեղափոխականի խառնվածք ա, ինքը արդարություն սիրող անձնավորություն ա: Ամբողջ էս երևույթը երկրի մեջ կատարվող անարդարացի վերաբերմունքի հետևանքն ա:

– Դուք դիմելու եք հենց ԱՄՆ նախագահի՞ն:

– Ես դիմելու եմ միջազգային մի շարք կազմակերպությունների, նաև՝ Օբամային՝ պրեզիդենտին, մեր պրեզիդենտին:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Hayk says:

    Г, Арутюнян! А Вы знаете, как поступили бы в США, если бы Ваш сын с битой нападал на полицейского???

  2. Դիտորդ says:

    Տեղնուտեղը շանսատակ էին անելու – ավելի ճիշտ գնդակահարելու էին:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930