amerikayidzayn.com. Ռուսաստանի կառավարության քննադատ, շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը դիմել է Լատվիայի քաղաքական գործիչներին այս երկրի քաղաքացիություն տրամադրելու խնդրանքով՝ նշելով, որ Լատվիայի քաղաքացիություն ունենալը կնպաստի Ռուսաստանում քաղաքական իր գործունեության իրականացման հարցում:
Լատվիայի քաղաքական գործիչներին ուղղված նամակում Կասպարովը նշել է, որ Լատվիայի քաղաքացիությունը «հնարավորություն կընձեռի աշխատել Ռուսաստանում և աշխարհի այն երկրներում, որտեղ խախտվում են քաղաքացիական իրավունքներն ու ոտնահարվում են ժողովրդավարական նորմերը»:
«Լատվիայի ցանկացած քաղաքացի ունի իր կարծիքն ազատ արտահայտելու, քաղաքական գործընթացում մասնակցելու և անօրինական հետապնդումներից չվախենալու իրավունք», – գրել է Կասպարովն իր նամակում, որտեղ նշել է նաև, որ ցանկանում է պահպանել Ռուսաստանի քաղաքացիությունը:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: