«Այն քաղաքացին, այն երկիրը, որը դանակ է բարձրացնում իր ոստիկանի վրա, այդտեղից ժողովրդավարության հոտ չի գալիս»,- այսօր «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած միջադեպին:
ՀՀԿ խոսնակը կոչ է անում տարբերել միմյանցից ազատությունը, ժողովրդավարությունն ու անարխիան. «Մեր ոստիկանը դա մեր ազգակիցն է, մեր քաղաքացիների անդորրը պահպանողն է, ոստիկանին հայհոյելը, ոստիկանի վրա փայտով հարձակվելը, խփելը դա ոչ լավ տղայություն ա, ոչ էլ լավ քաղաքացու նշան»:
Ըստ նրա՝ բռնության կոչը պետք է դատապարտվի օրենքի ամբողջ խստությամբ անկախ նրանից օրենքը խախտվում է ոստիկանների կողմից, թե` քաղաքացիների։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ այստեղ: