Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենքով` ընտրակաշառք չէ

Նոյեմբեր 05,2013 20:51

Արարատի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Հայկ Հայկյանի քարոզարշավի ընթացքում արարատցիներին բաժանված նախընտրական բուկլետի ներդիրը մեծ աղմուկ բարձրացրեց: Դրանում, չգիտես ինչու, պատմվում է ոչ թե թեկնածուի մասին, այլ նկարագրում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր եւ Արարատի նորանշանակ մարզպետ Գրիգորյան եղբայրների կատարած բարեգործությունները։

Այսօր առավոտից Aravot.am-ը փորձում է այս առիթով ստանալ ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի մեկնաբանությունները: Սակայն` ապարդյուն: Պարոն Գրիգորյանի հեռախոսն ամբողջ օրն այդպես էլ անհասանելի մնաց: Փորձեցինք նրա օգնականի միջոցով ստանալ մեզ հուզող հարցի պատասխանը: Վերջինս օգնելու պատրաստակամությամբ լսեց մեր հարցերն,ասաց, որ շեֆի հետ կխոսի ու անպայման կզանգի: Օրվա վերջում արդեն նա էլ էր «անհասանելի»:

Մամուլում ահազանգեր հնչեցին նաեւ, որ քաղաքապետի պաշտոնակատարը փող է բաժանում ու դա, ըստ էության ՀՀԿ-ական թեկնածուի օգտին ընտրակաշառք է: «Երեկ ԲՀԿ-ական պատգամավորներն ահազանգեցին, թե ՀՀԿ-ն իր թեկնածուի համար գումար է բաժանում քաղաքացիներին։ Մասնավորապես, տարածվեց մի փաստաթուղթ, որտեղ երեւում է, որ Արարատի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Խաչիկ Մնացականյանը որոշում է ստորագրել տարբեր քաղաքացիների օգնության անվան տակ 15-40 հազար դրամ բաժանելու մասին։ Ընդ որում, որոշման տակ ստորագրված է՝ Արարատի քաղաքապետ՝ Խաչիկ Մնացականյան»,- գրել է «Հայկական ժամանակ» թերթը:

ՀՀ ԿԸՀ-ից մեր հարցին ի պատասխան պարզաբանեցին, համաձայն ընտրական օրենսգրքի, ընտրությունների ժամանակ կաշառք բաժանել է համարվում թեկնածուի անունից կամ անձամբ իր կողմից կաշառք բաժանելը: Տվյալ պարագայում ԿԸՀ-ն պետք է կողմերից որեւէ մեկից պաշտոնական դիմում ստանա ահազանգի վերաբերյալ եւ ուսումնասիրի հանգամանքները: Քանի որ ԿԸՀ-ն նման դիմում չի ստացել, իսկ գումարը քաղաքացիներին տրամադրվել է պետական մարմնի գործունեության շրջանակներում եւ ոչ թեկնածուներից որեւէ մեկի կողմից, ապա ԿԸՀ-ն չի կարող արձագանքել: Միայն այն դեպքում, երբ կողմերից որեւէ մեկը սահմանված ընթացակարգով կվիճարկը հարցը, ԿԸՀ-ն իր քայլերը կանի: 

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արմեն says:

    հետո Նելլի…. կարծում ես աշխատանքդ կատարեցիր, ինձ այս նյութը բացարձակ չհետաքրքրեց:

    Կուզեյի արձագանքս չդիտվեր նպատակ վիրավորելու կամ ինչ որ մեկին պաշտպանելու իմաստով

    • Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ says:

      Հարգելի Արմեն,Ձեր իրավունքն է` հետաքրքրվել կամ չհետաքրքրվել իմ կամ իմ որեւէ գործընկերոջ կատարած որեւէ աշխատանքով: Ես հարգում եմ իմ ընթերցողներին եւ նորմալ եմ վերաբերվում նրան, որ որեւէ մեկը կարող է հավանել կամ չհավանել իմ նյութերից որեւէ մեկը:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930