Այսօր Մաշտոցի պողոտայում քաղաքացիական հագուստով ոստիկաններ շրջում էին հավաքված ամբոխի միջով ու սադրում ակտիվիստներին: «Փախար ստուց», ոստիկաններից մեկն այսպես դիմեց ակտիվիստին:
Ոստիկանների եւ ակտիվիստների լեզվակռիվը սկսվեց նրանից, երբ ակտիվիստները ճանաչեցին քաղաքացիական հագուստով ոստիկաններին եւ սկսեցին նրանց լուսանկարել: Իսկ ոստիկանները խոչընդոտում էին ու պահանջում չլուսանկարել:
Քաղաքապետարանի դիմաց նստացույց անող ակտիվիստ Վահագն Մինասյանի նյարդերը տեղիք տվեցին, սկսեց ուժեղ գոռալ, պահանջել. «Քաղաքացու հետ շնորհքով խոսիր»:
Հետո սկսեցին հայհոյանքները: Մի տարեց մարդ էլ միջամտեց. «Գնա ընկեր ջան, որ կռիվ չլինի: Ստեղ գյադեքի տեղ չէ»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Մանրամասները՝ տեսանյութում
Արփինե գրածդ վերնագիրն ու նյութը հակասում են իրար, ափսոս, բայց քո սադրանքը չստացվեց
Ոստիկան կոչեցյալները ոչ տե օրենք պաշտպանող են, այլ այս ապօրինի իշխանությունների կամակատարներն ու այսպես ասած գործ սարքողներ: Այդքան տղա եք, գնացեք այն թալանչի ու հանցավոր օլիգարխներին բռնեք, ոչ թե արդարության համար պայքարող մարդկանց: