Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ «Նոր ապակե բյուրեղային նյութեր. գեղարվեստական ապակի» խորագրով երիտասարդ գիտնականների դպրոցի բացման արարողությունը

Նոյեմբեր 05,2013 20:37

«Դպրոցը նպատակ ունի զարգացնելու Հայաստանում արդեն իսկ գոյություն ունեցող ապակու մշակույթը, գիտությունը, արտադրությունը: Եվ այդ նպատակին հասնելու համար է ստեղծված այս դպրոցը, որը դասախոսությունների, դասավանդող դասախոսների գիտելիքների միջոցով, կարծում եմ, կխթանի այդ աշխատանքներին, այդ զարգացմանը»,- նոյեմբերի 5-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում մեկնարկած «Նոր ապակե բյուրեղային նյութեր. գեղարվեստական ապակի» խորագրով երիտասարդ գիտնականների դպրոցի բացման արարողության ժամանակ Aravot.am-ին հայտնեց Քիմիական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Ռուզաննա Ավետյանը:

SAM_9350

Դպրոցի նպատակը Հայաստանում ապակու գիտության, մշակույթի ու արտադրության զարգացումն և այդ բնագավառում երիտասարդ մասնագետների ներառումն է։ Նրա աշխատանքներին կմասնակցեն երիտասարդ գիտնականներ տարբեր բուհերից ու գիտահետազոտական ինստիտուտներից, ինչպես նաև՝ ապակի արտադրող մասնագետներ։ Դպրոցը կազմակերպվել է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աջակցությամբ։

Բացման արարողության ընթացքում տեղի ունեցավ ապակու կիրառական արվեստի նմուշների և կենցաղային իրերի ցուցահանդես։

Դպրոցի դասընթացները տևելու են մեկ շաբաթ: Դասընթացները երիտասարդ գիտնականների համար են: Տիկին Ավետյանի խոսքերով արդեն գրանցվել են մոտ քսան-երեսուն երիտասարդ գիտնականներ և գիտաշխատողներ:

Աննա Բարսեղյանը, ով սովորում է Գիտությունների ակադեմիայում, մասնակցում է. երիտասարդ գիտնականների համար նախատեսված դասընթացներին: Նա Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ բնագավառն ունի մեծ հեռանկար և Հայաստանում գտնվում է միջինից բարձր մակարդակում.

«Հայ երիտասարդ գիտնականները մեծ ներուժ ունեն և Հայաստանը միջազգային ասպարեզներում ներկայացնում են ժամանակակից մակարդակով: Սակայն, այս բնագավառը շատ ներդրումներ է պահանջում, քանի որ պահանջվում են ժամանակակից տեխնիկաներ: Եթե հովանավորներ լինեն հեռանկարները շատ ավելի մեծ կլինեն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930