Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացին արյունոտ գլխով հեռացավ, ոստիկանը՝ դանակահարված

Նոյեմբեր 05,2013 20:33

Այսօր Մաշտոցի պողոտայում հեղափոխականների ու ոստիկանների բախման արդյունքում քաղաքացիական հագուստով մի տղամարդու գլուխ ամբողջովին արյունլվա էր եղել:

Նա, գլուխը բռնած, մի կերպ ազատվեց ոստիկանների շղթայից եւ արագ վազելով անհետացավ փողոցից: ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն էլ ասաց, որ  ոստիկան է դանակահարվել: Հեղափոխականներին բերման ենթարկելուց հետո դեպքի վայրում սկսվեցին քննչական գործողություններ: Փակվեց ոչ միայն Մաշտոցի պողոտան, այլեւ Ազատության հրապարակը, առգրավվեցին նստացույց անող, հեղափոխական Շանթ Հարությունյանի իրերը, երթի համար նախատեսված ձեռնափայտերը:

Շանթ Հարությունյանի աջակիցներն էլ գոռալով ամոթանք տվեցին ոստիկաններին՝ ասելով գնացեք Սուրիկ Խաչատրյանի տան զենքերն այդպես առգրավվեք:

Դեպքի վայր եկած հրահանգներ տվող Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն էլ դեպքի մասին չցանկացավ խոսել, միայն ասաց՝ «անկարգություններ են եղել: Այս պահին ոչինչ չեմ կարող ասել»: Նրա հրահանգը ոստիկաններին մեկն էր. «Ով որ չի կատարի օրինական պահանջը բերման ենթարկեք»:

Այս հրահանգը տալուց հետո հաջորդ հրահանգը տվեց իր տեղակալին՝ Վալերի Օսիպյանին, ով դեպքի վերաբերյալ լրագրողների հարցերին էր պատասխանում:

«Ոչ մի լրագրող, ես արգելում եմ դու շփվես»,- ասելով իր հետ տարավ Օսիպյանին՝ ասելով. «Գնա գործդ արա»:

MHM83032-copy

MHM83033-copy

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930