Ադրբեջանի վերջերս նշանակված պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայրը ծնվել և մեծացել է Հայաստանում: Գրում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը՝ հղում անելով «Ենի Մուսավաթ» թերթին:
Կենսագրական հետազոտության առիթ է դարձել, նախարարի ծննդավայրի շուրջ ստեղված քննարկումները, նշում է թերթը: Պաշտոնական փաստաթղթերում նշված է, որ Հասանովը ծնունդով Աստարայից է, սակայն ադրբեջանական լրատվամիջոցները պնդում էին, որ նա Նախիջևանում է ծնվել, ինչպես նաև առաջ էին քաշում Հայաստանից դուրս գալու տարբերակը:
Պարզվել է, որ Հասանովն իրոք Աստարայում է ծնվել, իսկ նրա հայրը՝ Ասկեր Հասանովը, հենց այնտեղ է գործուղման ուղարկվել, երբ որպես սպա ծառայում էր սովետական բանակում: Ասկերի ընտանիքը երկար տարիներ ապրել է Երևանում, նա ծնվել է Էջմիածնից է:
Զաքիր Հասանովը Ադրբեջանի պաշտպանության նախարար է նշանակվել հոկտեմբերի 2-ին՝ փոխարինելով Սաֆար Աբիևին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
էհ