«Ա1+»․ «Ազատության հրապարակից Շտապ օգնության մեքենաներով վիրավոր չի տեղափոխվել,- այս մասին «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում ասաց «Շտապբուժօգնության» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
«Մենք միայն 3-րդ հիվանդանոցից Սուրբ Աստվածամայր հիվանդանոց ենք տեղափոխել 16 տարեկան մի տղայի, իսկ երկու ոստիկան էլ տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց»,- նշեց նա:
Այլ վիրավորների ու տուժածների մասին «Շտապ օգնությունը» տեղեկություններ չունի: