Ազատության հրապարակում արդեն մի քանի օր նստացույց հայտարարած «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանն այսօր իր նախատեսած հեղափոխությունը սկսեց ու ավարտեց Մաշտոցի պողոտայում:
Իր աջակիցներով նա այսօր դիմակներով ու մահակներով երթ էր նախատեսել դեպի Բաղրամյան 26:
Ազատության հրապարակից դուրս գալով՝ Շանթ Հարությունյանն ու նրա աջակիցները հատեցին Մաշտոցի պողոտան ու փորձեցին հենց փողոցի մեջտեղով` երթեւեկելի հատվածով անցնել փողոցը: Միջամտեցին ոստիկանները: Հենց այդ պահին Հարությունյանը զայրացած «թողեք հլը» ասելով, մահակով հարձակվեց ոստիկանների վրա ու սկսեց հարվածել նրանց:
Հենց այդ պահին սկսեցին պայթուցիկներ նետել փողոց, ու սկսվեցին պայթյունները: Ոստիկաններից մեկը խլեց Շանթ Հարությունյանի ձեռքից մահակը ու սկսեց դրանով հարվածել Շանթ Հարությունյանին:
Կարդացեք նաև
Սկսվեց ծեծկռտուք: Հեղափոխականները ոստիկաններին, ոստիկանները հեղափոխականներին էին հարվածում՝ ոտքով, ձեռքով ու մահակներով:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք բերման են ենթարկվել տասնյակ ակտիվիստներ, հեղափոխականներ, այդ թվում նաեւ Շանթ Հարությունյանին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում եւ աշխարհի ավելի քան 400 քաղաքներում այսօր Միլիոն դիմակների երթեր են նախատեսվել: Դրա հայկական տարբերակով երթը նախատեսել էր Շանթ Հարությունյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարները՝ «Ֆոտոլուր» գործակալության
Պարզապես բաշիբոզուկներ են յասպես կոչված ցեղակրոնները
պարզապես ձենդ կտրի, Արմեն
մի քանի կամիկաձեների պատճառով ոստիկանների կանայք քնում են աչքները բաց, ամոթ է ամոթ, սրանք կեղծ փոթորիկ էին անում