Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ֆեդերացիան վեց ծանրորդների որակազրկման մասին պաշտոնական գրություն չի ստացել

Նոյեմբեր 05,2013 18:25

Հայաստանյան լրատվամիջոցները գուժում են, որ ծանրամարտի միջազգային ֆեդերացիան այս տարի արգելված խթանիչներ օգտագործած լինելու պատճառով Հայաստանի վեց ծանրորդների տարբեր ժամկետներով որակազրկել է ու նրանց անունները մյուս երկրների պատժված մարզիկների ընդհանուր ցուցակում տեղադրել իր պաշտոնական կայքում:

Aravot.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նորընտիր փոխնախագահ Վահան Խեչոյանից, սակայն հեռախոսազանգերին պատասխանող չեղավ: Իսկ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը պատասխանեց, որ իրենք միջազգային ֆեդերացիայից այդ մասին պաշտոնական ոչ մի գրություն չեն ստացել, հետեւաբար, առայժմ ձեռնպահ մնաց մեկնաբանություններ տալուց:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930