Մաքսային միությանն անդամակցելը որևէ կերպ չի անդրադառնա հայ-թուրքական առևտրային հարաբերությունների վրա. կարծում է դիվանագետ, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։
«Ուղղակի փոփոխություններ չեն լինի, քանի որ չկան այդ հարաբերությունները՝ ուղղակի պաշտոնական-առևտրային»,-այսօր «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Արա Պապյանը։
Փոխարենը նա վստահ է՝ հայ-թուրքական հարաբերություններում դրական փոփոխություն կլիներ, եթե Հայաստանը ստորագրեր Ասոցացման պայմանագիրն ամբողջությամբ. «Թուրքիան Եվրոմիության հետ ունի մի շարք համաձայնագրեր նույն մաքսային, առևտրային հարցերի դյուրացման վերաբերյալ։ Հետևաբար, Թուրքիան ուզած-չուզած պետք է որոշակի դյուրացումների գնար Հայաստանի հետ հարաբերություններում»։
Ի տարբերություն դիվանագետի, իշխող Հանրապետական կուսակցության խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը Հայաստանի թե քաղաքականապես եւ թե տնտեսապես հզորացումը տեսնում է Մաքսային միությունում։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ