Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վարչապետի գավաթի խաղարկությունում աստիճանաբար հստակություն է մտնում

Նոյեմբեր 05,2013 17:39

Երեւանի «Փյունիկ» ՖԱ, Աշտարակի եւ Աբովյանի քաղաքային մարզադաշտերում շարունակվում են ֆուտբոլի «ՀՀ վարչապետի գավաթի» հոբելյանական` 5-րդ խաղարկության հանդիպումները:

Այսօր ավարտվեց հինգերորդ տուրը: Ու թեեւ ընտրական փուլը դեռ չի ավարտվել, մրցաշարում արդեն որոշակի հստակություն կա թիմերի դասավորությունում: Ինչպես Aravot.am-ին տեղեկացրին կազմակերպիչները, արդեն հայտնի է, որ «B» խմբից նախնական փուլի արգելքը հաղթահարել են Կրթության եւ գիտության նախարարության ու Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության թիմերը: Իրավիճակը մի փոքր բարդ է «A» խմբում:

Այստեղ հաջորդ փուլի երկու ուղեգրերից մեկն ապահովել է ՀՀ ոստիկանության թիմը, իսկ երկրորդի համար պայքարում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի ու Պաշտպանության նախարարության թիմերը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930