Լրահոս
Օրվա լրահոսը

Բանգլադեշում միաժամանակ 152 մարդ մահապատժի է դատապարտվել

Նոյեմբեր 05,2013 17:24

«Ամերիկայի Ձայն» . «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը քննադատության է ենթարկել Բանգլադեշի իշխանություններին՝ նշելով, որ զանգվածային դատավարությունը չի նպաստում դատավարության արդարության երաշխավորման

Բանգլադեշում դատարանը 152 մարդ մահապատժի է դատապարտել՝ սահմանապահների ապստամբությանը մասնակցելու համար, որի հետևանքով զոհվել էր 74 մարդ, զոհվածներից 50-ը եղել են զինված ուժերի հրամանատարական պաշտոններ զբաղեցնող զինծառայողներ:

Երկրի մայրաքաղաք Դակայի քաղաքային դատարանը երեքշաբթի օրը, բացի այդ, ցմահ բանտարկության է դատապարտել ապստամբության 157 մասնակցի, արդարացվել է ապստամբության գործով անցնող 271մարդ:

Դատական այս գործի ընթացքում, որը հետաքննել է 2009 թվականի փետրվարի 25-ից 26-ը տեղի ունեցած ապստամբությունը, ներառել է 846 ամբաստանյալ:

«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը քննադատության է ենթարկել Բանգլադեշի իշխանություններին՝ նշելով, որ զանգվածային դատավարությունը չի նպաստում դատավարության արդարության երաշխավորման:

Բանգլադեշում 2009 թվականի փետրվարի վերջին տեղի ունեցած ապստամբության դրդապատճառ դարձել էր զինծառայողների կողմից աշխատավարձը բարձրացնելու, ինչպես նաև բարեփոխումներ իրականացնելու մասին ներկայացված, սակայն չբավարարված պահանջները:

Արմեն Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930