Աստվածաբան Վարդան Խաչատրյանը այսօր կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի եւ Համահայկական ծնողական կոմիտեի նախագահ Արման Բոշյանի հետ ասուլիս էր հրավիրել «Արմատ» մամուլի ակումբում՝ սփյուռքահայ ավելի քան քսան հայտնի արվեստագետների հնչեցրած մտահոգություններին հակընդդեմ մտահոգություններ հայտնելու համար:
Եթե Արշակ Զաքարյանը առաջարկեց սփյուռքահայ արվեստագետներին՝ փոխանակել մեր ու նրանց մտավորականների դարդն ու ցավը, Արման Բոշյանը առաջարկեց նրանց ընտրել՝ ազգի դավաճա՞ն են, խիստ մոլորյա՞լ, թե այլասերված, որ նման նամակ են գրել, ապա «Արեգ» գիտակրթական կենտրոնի ղեկավար Վարդան Խաչատրյանն ասաց. «Ինձ երկու օր առաջ զանգեցին Լիբանանի իմ ընկերներից եւ հարցնում էին, թե ի՞նչ է սա, ի՞նչ է նշանակում: Ի՞նչ է նշանակում անընդհատ թմբկահարել եւ բարձրացնել մի հարց, որը Հայաստանում գոյություն չունի: Ատոմ Էգոյանի ֆիլմերում բազմաթիվ հակահոմոսեքսուալ դրվագներ կան, եւ ինչո՞ւ է նա հիմա արտահայտվում էս տոնայնությամբ եւ ի՞նչն է պատճառը, որ հիմա բարձրացնում է այս խնդիրը, ոչ նրանք, ոչ ես չեմ կարողանում հասկանալ: Սա պրոցես է, որը միայն Հայաստանում չի ընթանում: Սա իրենից ներկայացնում է շատ մեծ վտանգ, կապված այն բանի հետ, որ հասարակությանը կամ հասարակական համակարգին արհեստականորեն պատվաստվում է անտիհամակարգ»:
Ըստ պարոն Խաչատրյանի՝ Հայաստանում այս խնդիրը սրությամբ չի դրված, փոխարենը հիմա փորձ է արվում ակադեմիական խմբերում գտնել համակարծիք մարդկանց եւ նրանց միջոցով բարձրացնել խնդիրը:
Նա նաեւ պատմեց, որ 1960-ականներին ԱՄՆ-ում սարսափելի պատժամիջոցներով են պայքարել միասեռականության դեմ՝ ամորձատում, ուղեղի վիրահատություն եւ այլն, ու չնայած դրան, տասնամյակների դաժան պայքարի արդյունքում ԼԳԲՏ համայնքը՝ միասեռականները, հաղթել են:
Կարդացեք նաև
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
1915 թ.-ին էլ հայերին էին կենդանի վառում: 1940-1945 թթ.-ին էլ հրեաներին էին կենդանի գազահարում: Հետո՞:
Փառք աստծո, ՈՂՋ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ աշխարհը վերջապե՜ս հասկացավ,որ չե՛ս կարող լինել դեմոկրատական ու իրավական երկիր,երբ երկրիդ օրինական քաղաքացիների մի մասին չես տալիս նույն (կամ համարժեք) սահմանադրական իրավունքներ:
Իսկ ի՞նչ եք ԴՈՒՔ առաջարկում. սև ու դաժան դարերի ինկվիզիցի՞ա, գուլագնե՞ր:
Ես չեմ հասկանում, արվամոլների հանդեպ դաժան վերաբերմունք չկա Հայաստանում, մեր միակ ցանկությունն այն է, որ հատուկ չգովազդվեն իրենց սեռական կողմորոշումը, հիմա այս ի՞նչ իրարանցում են սկսել, այս ի՞նչ կրքեր են բորբոքվում…իրենց ուզածն ի՞նչ է, եկեղեցիով ամուսնանան, շատ են ուզում, թող գնան այլ երկիր, ամուսնանան, գան, իսկ երեխա վստահել նման զույգերին…առնվազն հիմարություն է…