ՀՀ Ոստիկանության Գորիսի վետերանների
խորհրդի նախագահ Ռոբերտ Հակոբյանի
ելույթ – դիմումը` ՀՀ Ոստիկանության
Սյունիքի մարզային վարչությունում ս/թ նոյեմբերի 4-ին կայացած հանդիպում-խորհրդակցության ժամանակ:
Կարդացեք նաև
ՀՀ Ոստիկանապետ գեներալ-լեյտենանտ Վ. Գասպարյանին
ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ,գնդապետ Վ. Ավագյանին
ՀՀ Ոստիկանության Վետերանների խորհրդի
նախագահ, գնդապետ Գ. Աբովյանին
Հարգարժան գեներալ-լեյտենանտ
Պարոնայք գնդապետներ
Տարիներ առաջ,երբ ՀՀ Ոստիկանության Սիսիանի բաժնում զբաղեցնում էի ավագ օպեր լիազորի «բարձր պաշտոն», իմ նախաձեռնությամբ նախապատրաստվեցին ծավալուն նյութեր, կապված ՌԴ-ից ՀՀ կառավարությանը տրամադրված և այն Սյու-նիքի մարզին հատկացված 5000 տոննա ցորենի բաշխման գործում թույլ տրված չարաշահումների հետ: Հետաքննության ընթացքում պարզ դարձավ, որ չարաշա-հումների թելերը տանում են դեպի մարզպետարան:
Մարզպետ Է. Բարսեղյանը ոստիկանության Սիսիանի բաժնի շենքի դիմաց ինձ սպառնաց,որ նշված գործի մեջ խորանալու դեպքում ինքը ՀՀ Ոստիկանապետ Հ. Հարությունյանի միջոցով կլուծի իմ աշխատանքում մնալու կամ չմնալու հարցը:Այնուամենայնիվ ցորենի գործով մի քանի գյուղական համայնքների ղեկավարներ ենթարկվեցին քրեական պատասխանատվության:
Վերջերս պարզվեց, որ նույն սցենարով չարաշահումներ են տեղի ունեցել Արարատի մարզպետարանում, կառավարության կողմից գյուղացիներին հատկացված դիզելային վառելիքի բաշխման գործընթացում: Թե’ ցորենի, թե’ դիզվառելիքի հետ կապված չարաշահումների կապակցությամբ մարզպետը հայտարարել է, որ ինքը այդ փաստերին տեղյակ չէ, երևի ինքը այդ պահերին «նույնպես քնած է եղել»:
2005թ.-ին բաժնի և մարզային վարչության ղեկավարությանը զեկուցեցի ՀՀ Կառա-վարության կողմից Սյունիքի մարզին` դպրոցաշինության և այլ սոցիալական ծրա-գըրերի իրականացման համար շուրջ 200000000 (երկու հարյուր միլիոն) դրամ (միգուցե ավելի) հատկացված գումարների ծախսման ընթացքում թույլ տրված չարաշահումների և մարզի տարածքում տարբեր չափսերի խողովակաշարերի ապամոնտաժման և յուրացման փաստերի մասին:
Հանգամանքներից ելնելով (փակագծերը չեմ բացում) այդ փաստերով ստուգում-
ների առաջամարտիկների դերակատարությունը զիջեցինք ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ-ի գլխավոր վարչությանը և ՀՀ Վերահսկիչ պալատին: Ցավոք ՀՀ ՎՊ-ի արձանագրած չարաշահումները որակվեցին «ախմախություն»:Այդ չարաշահումների վառ ապացույցներից մեկը այսօր Սյունիքի մարզի Խոզնավարի դպրոցի աստիճա-նական փլուզման փաստն է :
Նորից վտանգված էր աշխատանքում իմ մնալու խնդիրը:
Շնորհիվ այդ ժամանակների մարզային վարչության պետ,իմ կողմից շատ հարգված Աշոտ Սարգսի Ղահրամանյանի` մնացի համակարգում,սակայն` հետաքրքիր է, որ ոչ մի անգամ դրական լուծում չէր ստանում իմ վերաբերյալ պաշտոնի առաջ-խաղացման նպատակով ներկայացված բազմաթիվ գրավոր միջնորդությունները: Անգամ իմ նկատմամբ չկիրառվեց ՀՀ կառավարության 26.12.2012թ. թիվ 2159-Ն որոշումը:
Սյունիքի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների նկատմամբ ՀՀ Ոստիկանության կենտրոնական ապարատում տեղի ունեցող ամոթալի կադրային քաղաքականության մասին 2008թ.-ի օգոստոսի 29-ին գրավոր նամակով տեղյակ եմ պահել ՀՀ Ոստիկանապետ Ա. Սարգսյանին,սակայն վերջերս մեծ հիասթափություն ապրեցի, երբ պարզվեց, որ նույն Ա. Սարգսյանի կողմից զենք է նվիրվել նախկինում մի քանի անգամ դատապարտված մեկին (այն էլ ինքնաշեն), և ցավոք այդ զենքը նույնպես օգտագործվել է 2013թ. հունիսի 1-ին Գորիս քաղաքում տեղի ունեցած ոճրագործության ընթացքում:
Վերջին 5 ամիսների ընթացքում` որպես նախկին ոստիկանի և այժմ էլ վետերանի, ինձանից կախված շատ բան է արվել (որին տեղյակ են մարզային վարչության և Գորիսի բաժնի ղեկավարությունը), կանխելու հունիսմեկյան ոճրագործությունից տուժած Բուդաղյանների կողմից (նկատի ունեմ նաև Գորիսի և տարածաշրջանի հասարակության մեծամասնությանը) ձեռնարկվելիք որոշ գործողություններ (ման-րամասների ներկայացման անհրաժեշտություն չկա):
Սակայն ս/թ հոկտեմբերի 29-ին Բուդաղյանների շահերի պաշտպան,փաստաբան
Հ. Ալումյանի կողմից մամուլով և լրատվական ծառայություններով տրված ասուլիսը և ներկայացված դեպքի չմոնտաժված տեսանյութը ՀՀ քաղաքացիների և հատկապես Սյունիքի տարածաշրջանի բնակչության մոտ 100%-ով հիմնավորեց միակ տեսակետը (մենք սկզբից էլ այդ տեսակետին էինք), որ հունիսի 1-ին Բուդաղյանների ընտանիքի նկատմամբ տեղի է ունեցել ծանրագույն հանցագործություն,և որ ներկա-յումս հանցագործները ազատ վխտում են հանրապետությունում և Գորիս քաղաքում:
Տեղյակ եմ պահում Ձեզ, որ Գորիս քաղաքում այժմ իրավիճակը այլ է, կարող է առա-ջիկայում տեղի ունենալ այլ զարգացումներ,և ստեղծված պայթյունավտանգ վիճակի կանխումը արդեն մեր ուժերից վեր է:
Այսքանից հետո ի՞նչ պետք է անեն վետերանները:
Ոստիկանության ստորաբաժանումների հետ վետերանների համագործակցությունը դուք տեսնում եք նրանում, որ վետերանները պարզեն, թե`
– քաղաքացի Պողոս Պողոսյանի նկուղից ո՞ր սոված ընտանիքի ո՞ր սոված երեխան
է գողացել մեկ բանկա պահածոն,
-գյուղացի Համբոյի մարագից ո՞վ է գողացել 2 խուրձ խոտը:
Մի՞թե մարզի ոստիկաններին հայտնի չէ, թե ովքեր են տնօրինում թմրաբիզնեսի
մենաշնորհը տարածաշրջանում:
Մի՞թե մարզի ոստիկաններին հայտնի չէ, թե ովքեր են խժռել կառավարության կողմից մարզին հատկացված բյուջետային միջոցների պատկառելի մասը:
Հայտնի է…
Իսկ այժմ ընդունեք որպես հայտարարություն.կատարված հանցագործությունների մասին` (ծովի ջրում 3 կաթիլ)
1. Գորիսի նախկին ՇՄՇ-21 շինարարական հիմնարկության վարչական շենքը պե-տությունից 9000000 (ինը միլիոն) դրամով սեփականաշնորհվել և կարճ ժամանակ անց 89000000 (ութսուն ինը միլիոն) դրամով նորից վաճառվել է պետությանը,
2. Գորիս քաղաքի կենտրոնական մասում գտնվող նախկին երաժշտական դպրոցի շենքը (600 քառ. մ) ընդամենը 3-ից 4 միլիոն դրամ գումարով սեփականացնելու փաստը (իրական արժեքը մի քանի տասնյակ միլիոններ է),
3. Գորիս քաղաքի Սյունիքի 12 Ա հասցեում գտնվող կիսակառույց շինությունը երեք անձանց անվամբ չնչին գումարներով սեփականաշնորհվել և նորից կարճ ժամանակ անց մի քանի տասնյակ միլիոն դրամներով վաճառվել է քաղաքացի Հ. Դավթյանին:
Խնդրում ենք նշված փաստերի ստուգման և ուսումնասիրման հետաքննական և նախաքննական աշխատանքներին մասնակից դարձնել վետերանների շարքերում գտնվող իրավաբանների և տնտեսագետների:
ՀՀ Ոստիկանապետ, մեծարգո Վ. Գասպարյանից ակնկալում եմ խոշոր չափի դրա-մական պարգևատրություն, միաժամանակ հույսով եմ նաև, որ 2014 թվականի սեպտեմբերի 6-ին համապատասխան ընկերներից կստանամ շնորհավորանքներ, կապված իմ ծննդյան 61-ամյա ոչ հոբելյանական տարելիցի առթիվ:
Կանխավ շնորհակալություն:
ՀՀ Ոստիկանության Գորիսի վետերանների խորհրդի նախագահ`
Ռոբերտ Հակոբյան
04.11.2013թ.