Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Խիստ մոլորյա՞լ, ազգի դավաճա՞ն, թե՝ այլասերված» (Տեսանյութ)

Նոյեմբեր 05,2013 16:45

Համահայկական ծնողական կոմիտեի նախագահ Արման Բոշյանը, իր համախոհների հետ  այսօր «Արմատ» ակումբում պատասխանում էր սփյուռքահայ արվեստագետների մտահոգությանը ՝ Հայաստանում նույնասեռականների դեմ պատրաստվող օրինագծի վերաբերյալ:

Նա սփյուռքի ավելի քան երկու տասնյակ արվեստագետներին, ովքեր արտահայտել էին հետեւյալ մտքերը՝ «Համոզված ենք, որ նույնասեռականության դեմ նախապաշարմունքների օրենսդրորեն ամրագրման փորձերը հակասում են մեր արժեքներին», «հավատում ենք, որ արժանապատվությունը, հավասարությունը և ինքնարտահայտման իրավունքը բոլորի համար են` անկախ կրոնից, սեռական կողմնորոշումից, գենդերից կամ ռասայից» ընկալել էր որպես «այլասերվածությանը կողմ մարդկանց», եւ ասաց հետեւյալը. «Այն մարդիկ, ովքեր կողմ են այլասերմանը, ովքեր ցանկանում են այլասերել հայ ժողովրդին, կարող են լինել երեք տեսակի՝ խիստ մոլորյալ, ազգի դավաճան եւ այլասերված: Հիմա այդ քսան հոգին, որ նման նամակ են ստորագրել, թե էդ երեքից որ մեկն են, թող իրենք որոշեն»:

Ապա հարցրեց. «Որտե՞ղ էին նրանք, երբ հայ մայրերը դուրս էին եկել փողոց՝ հղիության նպաստների կրճատման դեմ: Չկային: Նրանք սփյուռքահայություն չեն ներկայացնում, չեն էլ կարող ներկայացնել: Փաստորեն նրանց մտահոգում է հայ ազգի միայն այն խնդիրը, որը կապված է երեխա չունենալու հետ եւ երկիրը ապագա չունենալու հետ: 1915թ. Թուրքը ոչնչացնում էր ոչ այնքան հային, որքան հայի տեսակը: Պատահական չէ, որ իսլամ ընդունած հայերը փրկվեցին, իսկ 1,5 մլն հայ հավատարիմ մնաց մեր քրիստոնեական արժեհամակարգին եւ ոչնչացվեց ֆիզիկապես: Այսօր կատարվում է նույն բանը: Այսօր մեր արժեհամակարգը, մեր հայի տեսակը ուզում են ոչնչացնել այլասերման միջոցով: Արդյունքը նույնն է, տարբերություն չկա»:

Ի դեպ, պարոն Բոշյանը բացահայտեց, թե այդ ինչ օրենսդրական նախագիծ է մտահոգել սփյուռքահայ մտավորականներին, որը դրդել է նրանց՝ գրել այդ նամակը. «Այո, իսկապես Հայաստանում, անկախ իրավաբանների կողմից մշակվում է մի օրենք, որը քրեականացնելու է եւ պատիժ է նախատեսելու բոլոր այն անձանց համար, ովքեր քարոզելու են այլասերում, ներառյալ՝ նույնասեռականության քարոզը: Այո, նախատեսվելու է տուգանք եւ ոչ միայն: Նման օրենք մշակվում է, դեռ չի հրապարակվել եւ դեռ չի շրջանառվում: Խոսքը գնում է այն մասին, որ պետք է արգելել այլասերման քարոզը Հայաստանում՝ անչափահասների շրջանում: Մեր երեխաների, մեր ապագայի համար է: Եվ ես համոզված եմ, որ մեր Ազգային ժողովը զուրկ չի բարոյական նորմերից եւ կքվեարկի կողմ»:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Ճիշտ էլ ընկալել է…

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Հայատանում սեռական փոքրամասնություններին (կամ այլ խմբի) քարկոծելով ու իրավունքները փոքրացնելով երկիրը ԵՐԲԵՔ օրինական-դեմոկրատական ՉԻ լինելու՝ ԱՆԿԱԽ զգացմունքներից: Որովհետև եթե այսօր նույնասեռականին նեղում են,ապա վաղն էլ որևէ մեկ ուրիշի որպես «նույնասեռական» կարող են նեղել/շանտաժ անել/գլխին սարքել ու բիզնեսն ու ունեցվածքը խլել/գցել: Ես, անձամբ, այսպիսի երկրում ՉԵՄ ներդնի: Իսկ եթե երկրում ԲՈԼՈՐԸ ունենան նույն իրավունքներ,ապա այս տեսակի քցոցիներ հնարավոր չի լինի (առնվազն իրավական տեսակետից):

    2 չափահաս մարդու միջև հարաբերությունը «շեղում» կամ «ոչ-նորմալ» չի կարող լինել: Ճիշտ է ՝ սա ավանդական կողմնորոշում չէ,որովհետև ուղղակի փոքրամասնություն է: Փոքրամասնությունը փոքրամասնություն է,այլ ոչ շեղում կամ ոչ-նորմալ:

    Դուք,իհարկե, կարող եք ունենալ ԱՆՁՆԱԿԱՆ կարծիք/զգացում այս երևույթի վերաբերյալ: Բայց այս խնդիրը ԻՐԱՎԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ պիտի ունենա:Իրականությունն այն է,որ, ինչպես բոլոր երկրներում, Հայաստանում էլ ապրում են սեռական փոքրամասնություններին պատկանող օրինական քաղաքացիներ: Խնդրի ԼՈՒԾՈՒՄԸ զգացմունքորեն մատ թափ տալով կամ «պրոպագադան» «արգելելով» ՉԷ, այլ քաղաքակիրթ-սահմանադրական լուծում գտնելով:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930