Լրահոս
Օրվա լրահոսը

Պատահական չէ, որ այսօր պետական մակարդակով չի նշվում Էդուարդ Եգորյանի հոբելյանը

Նոյեմբեր 05,2013 16:22
egoryan

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր կլրանար «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության հիմնադիր նախագահ Էդուարդ Եգորյանի 60-ամյակը:
1999թ օգոստոսին անսպասելի կյանքից հեռացավ Հայաստանի երրորդ հանրապետության ակնառու պետական-քաղաքական գործիչ Էդուարդ Եգորյանը:
Նա, 1991-1995թթ ղեկավարելով իշխող ՀՀՇ կուսակցության ԱԺ ֆրակցիան և մինչև 1997թ սեպտեմբերի 10-ը ԱԺ պետա-իրավական հանձնաժողովը, իր մեծագույն ներդրումն է ունեցել օրենսդրական դաշտի և պետական ինստիտուտների ձևավորման գործում, մասնավորապես`1990թ Անկախության հռչակագրի և 1995թ ՀՀ Սահմանադրության մշակման ու ընդունման մեջ:
Ժողովրդավարության, ընտրական համակարգի, ազատ ձեռներեցության զբաղվելու և հովանավորչության հարցերում, իշխող վերնախավի հետ ունենալով լուրջ տարաձայնություններ` 1996թ-ից, ստիպված էր 1997թ սեպտեմբերի 9-ին ԱԺ-ում մի խումբ գործընկերների հետ ձևավորել «Հայրենիք» պատգամավորական խումբը, իսկ 1998թ հիմնադրել «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը` նպատակ ունենալով երկրում իրական ժողովրդավարության և մոնոպոլիաների թելադրանքից զերծ ազատ տնտեսական հարաբերությունների հաստատմանը:
Այս նպատակի համար նա մինչև իր կյանքի վերջին օրը համառությամբ ու վճռականությամբ պայքարեց Հայաստանում ուժի և փողի իշխանության հաստատման դեմ, ինչը շատ դեպքում հավասարակշռությունից հանում էր իշխող վերնախավին, այդ իսկ պատճառով առ այսօր նրան չեն կարող ներել թե’ նախկին գործընկերները, թե’ իշխող վարչախումբը: Պատահական չէ, որ այսօր պետական մակարդակով չի նշվում Էդուարդ Եգորյանի հոբելյանը, ինչը ևս մեկ անգամ հիմնավորում է, որ մեր պետականությունը, ցավոք, ձևախեղված է և երբեք շուտ չէ իրական ժողովրդավարական Հայաստանի կերտմանը ձեռնամուխ լինելուն:
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության
քաղաքական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930