Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Չուգասզյան. «Օղիներ, դեղորայք կեղծող Սամվել Ալեքսանյանը հիմա կեղծում է քաղաքացիական շարժումները»

Նոյեմբեր 05,2013 16:14

«Նախախորհրդարանի» համակարգող Գարեգին Չուգասզյանին «Ծածկած շուկայի» շինարարական ապօրինությունների դեմ պայքարը վերջին երկու ամիսներին ցույց է տվել  կառավարման համակարգի «խորը խոցերը»:

«Վիշապն իրականում բազմագլուխ է եւ տարբեր տեղեր է իրեն դրսեւորում: Դրա համար ասում են, որ օգտակար չէ պայքարը, որովհետեւ տարբեր տեղերում վիշապը կարող է գլուխ բարձրացնել: Վերջին շրջանում քաղաքացիական շարժումները ճնշելու ու լռեցնելու համար նոր մեթոդներ են գործի դրվում: Այստեղ առաջին անգամ կիրառվում է քաղաքական դարչնագույն տեխնոլոգիաներ, երբ փորձում են կեղծել քաղաքացիական շարժումը: Եվ սա արվում է  մի ուժի կողմից, որը հայտնի է իր կեղծիքների պատմությամբ: Օղիների, դեղերի հայտնի կեղծումներից, հիմա  արդեն գլխարկների գույներն են  կեղծվում, քաղաքացիական շարժումն է կեղծվում: Փորձ է արվում հասարակությանը հուսահատեցնել`  վիճակն այնքան անտանելի է, որ հասարակությունը չկարողանա կողմնորոշվել` ով ով է, ինչի համար է  պայքարում»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց պարոն Չուգասզյանը:

Նրա խոսքով, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի աջակիցները սկսել են նաեւ նվաստացնել հասարակության որոշ շերտերի ներկայացուցիչներին. «Չարքաշ հովիվներին բերելով քաղաք` իրենց այծերով, արոտավայր դարձնելով քաղաքի կենտրոնը, կանանց նվաստացնելով: Դուրս են բերել մի մեծ բանդա, գործ ունենք քրեական տեսակի հետ, որը անարգել դուրս է եկել»:

Հարցին, թե երբ անգամ մշակույթի նախարարն է հայտարարում, որ հոգնել է «Ծածկած շուկայի» մասին խոսելուց, ի՞նչ հույս ունեք, որ կհասնեք շուկայի վերականգնմանը, «Նախախորհրդարանի» անդամ Վարդան Հակոբյանը պատասխանեց. «Հոգնելը քաղաքական կատեգորիա  չէ, հոգնելուց չես ազատվում պարտականություններից: Քաղաքապետն ու մշակույթի նախարարն անձամբ պատասխանատվություն են կրում անօրինական գործընթացի համար`որ չկա շինթույլտվություն, այնտեղ առեւտուր անելու թույլտվություն: Մի ամբողջ հանցագործությունների շարք, որը հերթով պետք է վերացվի, ով հոգնում է՝  կարող է չմասնակցել, բայց դա չի ազատում պարտականություններից ու պատասխանատվությունից»;

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նաիրա says:

    Ասե՞նք Սամվել Ալեքսանյանն ինչ ա ուտում

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930