Մոսկվայի Ա. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտում անց է կացվել ԱՊՀ անդամ և Բալթյան երկրների աշակերտների ռուսաց լեզվի X միջազգային օլիմպիադան: Հայաստանը ներկայացրել է ՀՀ հանրապետական օլիմպիադայի հաղթող 10-11-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքականը: “Այբ” կրթահամալիրի սան Ելենա Ղուկասյանն արժանացել է “Հասուն դատողություն” դիպլոմի, երկրորդ տեղի և “Պատանի ընթերցող”, “Պատանի հռետոր” անվանակարգերում դիպլոմների, ինչպես նաև “Հանդիսատեսի համակրանք” միակ մրցանակին: Ա. Մարգարյանի անվան թիվ 29 դպրոցի սան Քրիստինե Գրիգորյանն արժանացել է “Գիտելիքի բազմազանություն” դիպլոմի: Օլիմպիադայի բացարձակ հաղթող է ճանաչվել Թուրքմենստանը ներկայացնող մեր հայրենակցուհի Ռուսալինա Գրիգորյանցը: Վրաստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ուկրաինայի և Ղրղստանի հավաքականներում ևս ընդգրկված են եղել հայազգի աշակերտներ:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն