Լրահոս
Օրվա լրահոսը

Միասեռականների պաշտպանության հարցը «կռիվ է գցել» մտավորականների շրջանում

Նոյեմբեր 05,2013 15:46

Օրեր առաջ Սփյուռքի տասնյակ նշանավոր հայեր,  որոնց թվում են Ատոմ Էգոյանը, Դիանա Տեր-Հովանեսյանը, Արսինե Խանջյանը, Սերժ Թանկյանը, Սկաուտ Թուֆանկջյանը, միացել են Հայաստանում` բոլորի համար հավասարության և արդարության ապահովման մասին հայտարարությանը` հանդես գալով ի պաշտպանություն միասեռականների:

Տեղի հայ մտավորականությունը բավականին բացասական արձագանքեց այս փաստին, ու նրանք կոչ արեցին Սփյուռքի իրենց գործընկերներին «հեռվից հեռու խրատ չտալ»:

Aravot.am-ը բանաստեղծուհի, հրապարակախոս Մարինե Պետրոսյանից հետաքրքրվեց` տեղի՞ն էր այս աղմուկը, թե՞ ոչ: Նա պատասխանեց. «Արձագանքն էր տարօրինակ, նամակը` բնական էր: Մարդիկ, որ նույնասեռականների նկատմամբ վատ վերաբերմունք ունեին, հասկանալի էր, բայց զարմանալին այն էր, որ ավելի լայն շրջանակներ ներգրավվեցին: Իրականում հարցը երբեմն արհեստականորեն  Մոսկվայից սրվում ու քաղաքականացվում է»:

Մեր հարցին` կստորագրեի՞ք նամակի տակ, Մարինե Պետրոսյանն այսպես արձագանքեց. «Նամակներ չեմ սիրում, թե չէ ընդհանրապես կստորագրեի: Ես նրանց տրամաբանությունը հասկանում են: Իմ կարծիքն այդ հարցերի վերաբերյալ ես միշտ արտահայտել եմ: Ինչ վերաբերում է այն շահարկումներին, թե հարցը մարգինալացվում է, ասեմ, որ կոնկրետ այս դեպքում կարծիք հայտնողները սփյուռքի մեր հայտնի հայրենակիցներն էին ու այն վերաբերմունք էր ոչ միայն միասեռականությանը, այլև մարդկային  ազատությանը»:

Հետաքրքրվեցինք` ինչո՞վ է ձեռնտու ռուսական կողմին նման հարցերի սրումը, բանաստեղծուհին պատասխանեց. «Դա կապված է ՌԴ քաղաքականության, կոնկրետ Մաքսային միության  հետ: Ռուսաստանը տարածաշրջանում մրցակցում է Ամերիկայի, Եվրոպայի հետ, ու նույն մրցակցությունը կար Սառը պատերազմի տարիներին, որի հիմքում էր կոմունիզմի գաղափարախոսությունը: Հիմա դա չկա, ՌԴ-ն կոմունիզմից ավելի ռեակցիոն գաղափարախոսություն է ընտրել, որը կապվում է եկեղեցու հետ: Ներկայացվում է, թե Արևմուտքը այլասերության, իսկ ՌԴ-ն հոգևոր բարոյականության մարմնացումն է: Ու այն կազմակերպությունները, ասենք Ծնողական կոմիտեն, որ պաշտպանում են այդ ամենը, ՌԴ-ից եկող կազմակերպություններ են: Կապված այն հարցի հետ` միասեռականներն ունե՞ն պաշտպանության կարիք, ասեմ, որ նրանք ամենուր ունեն պաշտպանության կարիք, քանի որ փոքրամասնություն են»:

Narek-Duryan

Դերասան, սցենարիստ Նարեկ Դուրյանը նույն հարցի կապակցությամբ փոխանցեց իր դիրքորոշումը. «Ես երբեք չեմ ասում, որ սեռական փոքրամասնություններին գնդակահարենք, բայց նաև իրենց չպիտի խանգարել: Ես դեմ եմ, որ նրանք երեխա ունենան, որդեգրեն, իմ երեխաները դա տեսնեն, որ դա ներկայացվի որպես բնական երևույթ է և որպես «օրենք»:

Իսկ այն կարծիքներին, թե խնդիրը քաղաքականացվում է, պարոն Դուրյանն այսպես արձագանքեց. «Որ իմանաք, թե ինչպես այդ հարցերն ինձ չեն հետաքրքրում…»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Մարինե Պետրոսյանի լուսանկարը՝ Բուն TV-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930