Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջում են փոխանակել «դարդն ու ցավը» (Տեսանյութ)

Նոյեմբեր 05,2013 15:00

Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը այսօր «Արմատ» ակումբում հայտարարեց, որ ինքը պատասխան նամակ է գրել մի խումբ սփյուռքահայ արվեստագետների այն հայտարարությանը , որում նրանք, մասնավորապես, ասում էին, թե «համոզված ենք, որ նույնասեռականության դեմ նախապաշարմունքների օրենսդրորեն ամրագրման փորձերը հակասում են մեր արժեքներին» եւ «հավատում ենք, որ արժանապատվությունը, հավասարությունը և ինքնարտահայտման իրավունքը բոլորի համար են` անկախ կրոնից, սեռական կողմնորոշումից, գենդերից կամ ռասայից»:

Պարոն Զաքարյանը, այդ պատասխան նամակում, որը գրվել է «մի խումբ ոչ այնքան հայտնի, ոչ այնքան երջանիկ եւ «դժբախտաբար» Հայաստանում ապրող արվեստագետների անունից», հայտարարել է, թե պահանջում են, որ «Հայաստանում պաշտպանվի նաև մեր` նորմալ, հետերոսեքսուալ, ընտանիքի և երեխաների տեր, ոչ մի արտոնությունից չօգտվող, հայրենիքի պաշտպանությանը մասնակցած (գոնե բանակում ծառայած), առավոտից իրիկուն քրտնաջան աշխատելու դիմաց ոչինչ չստացողների իրավունքները: Պահանջում ենք, որ մեզ տրվի գոնե համասեռամոլներին տրվող իրավունքների ու արտոնությունների կեսը, օրինակ, քաղաքի կենտրոնի այգիներից մեկում, անձնական շահերի և հաճույքների ու մեր գործով զբաղվելու համար, օգտագործվող տարածք, կառավարությունում, պետական տարբեր համակարգերում և տարածքային կառավարություններում բարձր պաշտոններ, ոստիկանությունից և մնացած ուժային կառույցներից արտոնված հատուկ սիրալիր ու մեղմ վերաբերմունք և իհարկե, սև, թանկանոց ջիփերով մեր շահերը պաշտպանող «լավ տղերք», որ գիշերները մեր տարածքը հսկեն, ու մեկ էլ բավական գումար, որ, ազգին ոչ մի օգուտ չտալով հանդերձ, լավ ապրենք: Ովքեր համաձայն են իմ արվեստագետ ընկերներից, խնդրում եմ ստորագրեք և, եթե կարիք կա, պահանջները ավելացրեք: Հա, մեկ էլ դրսում ապրող մեր հայտնի արվեստագետ եղբայրների «դարդն» ու «ցավը»` մեզ, մերն էլ` իրենց»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    «Համասեռամոլ» և «արվամոլ» տերմերը անիմաստ ու բովանդակազուրկ են: Եթե ուզեն էլ, «համասեռա-մոլ» ու «արվա-մոլ» չեն կարող լինել:

    Հենց այս պահին էլ հայկական բանակում ծառայում են նույնա-երկսեռական տղաներ, ու հենց այս պահին էլ նրանցից ոմանք կանգնած են սահմանին: ՀԱՐՑ. իսկ ԻՆՉՈ՞Ւ իրենք էլ ԻՐԵՆՑ երկրում չպիտի ունենան նույն սահմանադրական իրավունքները: Ես հիմա իրենց անունից ՊԱՀԱՆՋՈՒՄ եմ պատասխան: Վե ՛ր կացեք ձեր պաշտոնական,եկեղեցական կամ սովորական աթոռներից և վերջապես պատասխանե՛ք այս ԱՌԱՆՑՔԱՅԻՆ հարցին:

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Նույնասեռականությունն էլ ԲԱԶՄԱՇԵՐՏ ու ոչ միատարր երևույթ է, ինչպես բոլոր բնական երևույթները: Հայաստանցիների մեծագույն մասը, նույնասեռական ասելով, պատկերացնում է այգում թաքնված ու արտառոց հագնված ինչ-որ մի տրավեստիտի կամ գեյ-շքերթի մասնակցող կիսամերկ ինչ-որ մի տղայի: Սրանք անարդար, պրիմիտիվ, սխալ ու զավեշտական պատկերացումներ են: Նախ՝ տրավեստիզմը սեռական կողմնորոշում ՉԷ. այսինքն՝ տրավեստիտ կարող են լինել և՛ տարասեռականները (heterosexuals), և՛ նույնա-երկսեռականները (homo/bisexuals): Երկրորդ՝ գեյ-շքերթը ԲՈՂՈՔԻ ակցիա է՝ հսկա դիսկրիմինացիայի դեմ. դա ապրելաձև չէ՛ : Շատ այլ բողոքի ակցիաների ժամանակ մասնակիցները սուլում, գոռում են ու շերեփներով խփում են ղազաններին: Սա հո չի նշանակում, որ այս մարդիկ ղազաններն ու շերեփները ձեռքին են ապրում: Երրորդ՝ այսօր ամբողջ աշխարհում սեռական փոքրամասնություններին պատկանող ՇԱՏ նախարարներ, քաղաքապետեր, իրավաբաններ, բժիշկներ, ինժեներներ, զինվորականներ, ոստիկաններ, թիկնապահներ, բիզնեսմեններ, դիրեկտորներ, դերասաններ,երգիչ-երգահաններ ու այլք կան: ՉԻ ԿԱՐԵԼԻ այս ամբողջ խմբին դատել կիսամութ այգում կանգնած 1-2 մարդու օրինակով, ինչպես որ չի կարելի ամբողջ հայ կանանց դատել թուրքիաներում ու արաբստաններում մարմնավաճառությամբ զբաղվող մի քանի հայ կանանց օրինակով:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930