Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձագետ. «Իշխանական կամ ընդդիմադիր քեռին չէ մեր փոխարեն որոշելու»

Նոյեմբեր 05,2013 14:36

«Այն ընթացքը, որի մեջ է Հայաստանը, իշխանությունը ազդեցություն չունի եւ տպավորություն է, որ չի էլ ուզում ունենալ: Կարծես լեռնային գետում ընկած տաշեղ լինենք, որ գետը ուր ուզի կքշի… Ամեն ինչ հնարավոր է, բայց այդ հնարավորությունների մեջ այդ տաշեղի դերը զրո է: Այսօր նախ ռազմավարական կարեւորության հարցեր պետք է Հայաստանը լուծի, առաջինը` չկանգնեցնել մերձեցման պրոցեսները Եվրոպայի հետ եւ երկրորդը` խուսափել մտնել որեւէ պարտավորությունների տակ, Ռուսաստանի կողմից ու միեւնույն ժամանակ` պետք է անել ամեն ինչ, երկրի համար ներքին պաշար ապահովելու համար, որովհետեւ Հայաստանը այսօր մեծ ճնշումների մեջ է»,-այսօր «Բլից ինֆո» ակումբում ասաց «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: 

Ռուբեն Մեհրաբյանի ձեւակերպմամբ` պետք է փոխել տիրող իրավիճակը, որովհետեւ, այն երկիրը զրոյացնում է միջազգային հարաբերությունների թատերաբեմում, իսկ դա վտանգավոր է ազգային անվտանգության տեսակետից:
Ռուբեն Մեհրաբյանի խոսքով`«Քաղաքականությունից օտարված հասարակությունը պետք է գա այն եզրակացության, որ մեր երկիրը դա մեր երկիրն է եւ ոչ թե, մի իշխանական կամ ընդդիմադիր քեռի որոշելու է մեր փոխարեն»,- նշեց նա, հավելելով, թե քանի մենք քնած ենք` ժամանակն աշխատում է ի վնաս մեզ:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930